o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործարարի դեմ իրականացված մահափորձը փորձում են ջրե՞լ, ինչու են հապաղում քննչական մարմինները

11.09.2019 11:00 ՔՐԵԱԿԱՆ
Գործարարի դեմ իրականացված մահափորձը փորձում են ջրե՞լ, ինչու են հապաղում քննչական մարմինները

Շուրջ մեկ ամիս եւ ավել ժամանակ է անցել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ  Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով վնասվել էր այդ պահին ճանապարհով երթևեկած հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաները: Ո՞վ էր այդ սարսափելի հանցագործության իրական պատվիրատուն` պատկան մարմինները դեռ լռում են:

Ով է Մելիք Մանուկյանի դեմ իրականացրած մահափորձի պատվիրատուն, ինչու են քննչական մարմինները համառորեն լռում

Հիշեցենք, որ դեպքից, կարճ ժամանակ անց, պարզվեց, որ միջպետական ճանապարհը պայթեցնելը ամենեւեին էլ պատահական չէր: Մասնավորապես, կամրջի տակ տեղադրված է եղել պայթուցիկ, որը հեռակառավարվել է դեպքի վայրի հարևանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։ Շինության սենյակներից մեկում կատարված զննությամբ էլ՝ հայտնաբերվել էր պայթյունը հեռակառավարելու համար նախատեսված տեխնիկական միջոցները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։

Վերջիներս, փորձել էին պայթեցնել գործարար Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, իսկ նպատակին հասնելու համար օգտագործել ու կիրառել էին բավականին լուրջ զինատեխնիկա: Բայց, ինչպես Մելիք Մանուկյանին մոտ կանգնած մարդիկ են ասում. «Էդ մարդու արած լավությունները Աստված բերեց իր դեմը, ու հրեշների պլանը` չիրագործվեց չնայած նրանց գործադրած ջանքերին»:

Բայց զարմանալին այն է, որ մինչ օրս, քար լռություն, դեպքից հետո հայտնաբերվեցին միայն կրիմինալ անցյալ ունեցող երեք անձիք`  «Բարութը», «Ֆիթիլ» եւ «Պլաստմասը», ովքեր ընդամենը կատարողներն էին, բայց իրական սպանության պատվեր տվողը, փաստացի մինչ օրս քննության համար «անհասանելի է»:

Ավելին, երբ հետաքրքրվում ենք, թե ի՞նչ ընթացքի մեջ է քննությունը, ստանում ենք հերթապահ պատասխան. «Նախաքննությունը շարունակվում է»:

Տպավորություն է, որ գործը կամ ուզում են ջրեն-գնա, կամ էլ, ինչպես հիմա է մոդայիկ ասել, քննչական մարմինների «դուխը» չի հերիքում հանրայնացնել եւ պատասխանատվության ենթարկել իրական պատվիրատուին: Ով, փաստորեն, օրեը-ցերեկով` ԱԱԾ-ի, մնացած այլ համապատասխան կառույցների «քթի տակ», սրոկից չվախեցողների միջոցով փորձել է օրը ցերեկով միջպետական ճանապարհը պայթեցնելով` սպանել մի մարդու, ով  այն եզակի գործարարներից է, ով երկրի համար ամենածանր տարիներին անգամ կարողացավ պահել ՀՀ-ում միակ շշերի գործարանը` միառժամանակ այդ կերպ հարյուրավոր մարդկանց հացի խնդիր լուծել:  

Լավ, էս ո՞ւր ենք հասել, երբ օրը ցերեկով կարողանում են սպանություն պատվիրել, ու հետո մի տաքուկ տեղում նստած` ծիծաղել, որ հերթական հանցագործությունն էլ կջրվի-կգնա:

Ընդ որում, սույն արնախումը, (ուրիշ անուն չի կարելի տալ պատվիրատուին) այդ կերպ վտանգել է մի ամբողջ հասարակության, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէր, որ այդ ճանապարհով ինքը կամ իր հարազատները` այդ պահին երթեւեկելիս չէին լինի:

Հիմա, ո՞վ է պատասխան տալու այդ, այո, ահաբելչությունը կազմակերպելու համար, ինչո՞ւ են լռում իրավապահները: Մոռանալով, որ լռելով, իրական հանցագործին պատասխանատվության չկանչելով` նորանոր հանցագործությունների համար պարարտ հող են նախապատրաստում, ով չգիտի, որ անպատժելիությունը` նոր, ավելի դաժան հանցանքներ է ծնում:

Հ.Գ.Մենք հետեւողական կլինենք այս քրեական գործի հետագա ընթացքին` հույս ունենալով, որ պատկան մարմինները հանրությանը երկար սպասեցնել չեն տա եւ արագ կբացահայտեն, այդ առյուծի սիրտ կերած պատվիրատուին, ով մի ամբողջ միջպետական ճանապարհ է փորձել պայթեցնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА