o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

11.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝ ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ սպասվում էր բուռն արձագանքներ առաջացրեց: Եվ դա հասկանալի է. Ամուլսարի թեման վաղուց է դադարել բացի բնապահպանականից, սուր քաղաքական երանգ ստանալ, եւ Փաշինյանի հայտարարությունն էլ հենց քաղաքական ուղղվածության էր, նրա քաղաքական քայլը: Այն է՝ դեմ է գնում համաժողովրդական պահանջին:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

 

ՆԻԿՈԼԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԱՂՄՈՒԿԸ

Սա ընդհանուր առմամբ: Սակայն այս ամենի տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը խոսեց այս մասին: Նկատի ունենք հետեւյալ իրավիճակը: Այն, որ ներկայումս Փաշինյանը միանգամից մի շարք ոչ պակաս աղմկոտ թեմաների մեջ է թաթախված, հայտնի փաստ է: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ առկա հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործ, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող հարաբերություններ, սեփական թիմում սկսվող խժդժություններ, վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակ, եւ այդպես շարունակ: Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի ցնցումային հարված հասցնել Փաշինյանի վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար: Սակայն մինչ կփորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ Փաշինյանը սեփական վատ հաշվարկին բախվի: Այսինքն, ինչպես եւ սպասվում էր, Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան: Միգուցե, իշխանական հաշվարկը հենց դա էր. մարդիկ հույսները կկորցնեն, կվախենան եւ կնահանջեն: Բայց գոնե այս պահին միայն հակառակն է նկատվում. պայքարողները դառնում են շատ ավելի վճռական: Կարճ ասած, Ամուլսարը չի ապաշրջապատվի, եւ հիմա Փաշինյանին մնում է հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային մեթոդների՝ Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե Օսիպյանը կկարողանա՞ դա անել: Իհարկե, Իջեւանի օրինակով միշտ էլ կարող է կարմիր բերետավորներին հանել ժողովրդի դեմ: Բայց երեւի Օսիպյանն էլ է քաջ գիտակցում, որ նախ՝ չի կարող մշտապես պատկառելի ոստիկանական ուժեր պահել Ամուլսարի հատվածում, եւ երբ գրոհային ստորաբաժանումներին հետ քաշի, մի օրում էլի հանքավայրը կշրջապատվի (մեր տվյալներով` հանքի շահագործման դեմ պայքարողները հենց այսպիսի ստրատեգիա էլ մշակել են): Սակայն նման քայլի դեպքում, երեւի Օսիպյանը քաջ գիտակցում է, որ վաղ թե ուշ, կա նաեւ պատասխան տալու խնդիր: Ընդ որում, հաշվի առնելով Փաշինյանի խիստ երերուն դիրքերը, երեւի շատ շուտ կգա պատասխանատվության ժամանակը: Եվ մյուս կողմից` նաեւ ոստիկանական համակարգում է սկսել լուրջ դժգոհություն հասունանալ, առավել եւս՝ իջեւանյան դեպքերից հետո: Այսպիսով, խնդրի ուժային լուծումը քիչ հեռանկարային է, ինչը, թերեւս, գիտակցում են նաեւ կառավարությունում: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա շարժ միայն իրեն է հարվածում: Ու թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՆԱՎԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԵՌ ՄԱԳԼՑԵԼ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ

Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը, Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն): Այս բարդացող իրավիճակում, նկատենք, Փաշինյանը նախ օգնության ակնկալիքով հանդիպեց «ծռերին», բայց երեւի արագ էլ հասկացավ, որ դա իրեն ոչ թե օգնություն է բերում, այլ միայն կապում է Սորոսի հետ, եւ արագորեն սկսեց ետ քաշվել: Եվ հիմա, թերեւս, օգնության միակ հույսը մնացել է Վաշինգտոնը: Այսինքն, ամերիկյան այցի շեմին Ամուլսարի շահագործման մասին խոսելը, թերեւս, այդ այցի նախապատրաստական քայլերից մեկը պետք է դիտարկել: Ուստիեւ ամբողջ հարցն արդեն այն է, թե ի՞նչ կտա նրան, եթե հասնի Վաշինգտոն եւ ասի՝ «Տեսաք, ես Ամուլսարի շահագործման արեւմտյան ծրագրերին մինչեւ վերջ կողմ մնացի, ուրեմն՝ օգնեք ինձ»:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Սակայն եթե անգամ իրոք նպատակը դա է, տարակուսանքների պակաս, մեկ է, չկա: Նախ. արդյո՞ք Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը արեւմտյան քաղաքական նախագիծ է: Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել, որ Սպիտակ տանն անգամ տեղյակ են, որ Հայաստանում կա Ամուլսար, որի հետ կապված ինչ-որ պայքար է ընթանում: Այսինքն, երեւի Թրամփի վարչակազմում զարմանքից ապշեն, եթե հանկարծ տեղեկանան, որ ոչ միայն Ամուլսար կա, դեռ մի բան էլ՝ ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրերը պարտադրում են՝ այն անպայման շահագործել: Կարճ ասած, միգուցե արեւմտյան ինչ-որ բիզնեսմեններ հույս ունեն՝ Ամուլսարի թալանի հաշվին իրենց գրպանները լցնել, չբացառենք նաեւ, որ նրանք դրա համար օգտագործում են որոշակի լոբբիստական միջոցներ` փորձելով դրանց միջոցով ազդել նաեւ հայաստանյան իշխանությունների վրա: Բայց այդ ամենը համարել ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագիր, ամենաքիչ հավանական տարբերակն է: Դա էլ հուշում է, որ Ամուլսարի դեմ միտինգավորներին ցրել-չցրելով Սպիտակ տան մոտ քաղաքական դիվիդենտներ շահելը, դեռ մի բան էլ՝ այդ հաշվին քաղաքական ծանրակշիռ օժանդակություն ստանալն էլ իր հերթին ունի չնչին հավանականություն: Իհարկե, կարող է նաեւ մտածում են՝ Ամուլսարի հաշվին փող աշխատել ցանկացող արեւմտյան հիշատակված գործարարներին այս քայլով համոզել՝ ամերիկյան քաղաքական վերնախավում լոբբիստական աշխատանք ծավալել` Փաշինյանի սպասվող այցի հետ կապված: Սակայն այս դեպքում անգամ մեկ պարզ իրողություն չմոռանանք: Ամբողջ խնդիրն այն է, թե Թրամփն աշխարհաքաղաքական առումով լուրջ հետաքրքրություններ ունի՞ Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ: Նախ հիշեցնենք հետեւյալ փաստը. ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որի հետ մեր իշխանությունները հանդիպելու, ինչ-որ բաներ քննարկելու առիթ ունեցել են, Բոլթոնն է: Ընդ որում, Բոլթոնի հետաքրքրությունն էլ հիմնականում կապված էր Իրանի խնդրի հետ: Մինչդեռ եթե Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հետաքրքրվածությունը իրոք լիներ այն բարձր մակարդակին, որ պատրաստ լինեին Մոսկվայի հետ գնալ խորը հակամարտության, ապա գոնե պետքարտուղարի հետ մի քանի հանդիպումներ եղած լինեին, էլ չասած, որ երեւի Թրամփն էլ մի քանի րոպե հատկացներ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նման բան չենք տեսել: Ավելին, այս այցի շրջանակներում էլ, գոնե փոխնախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբինգ երկար ժամանակ ընթանում է: Մինչեւ իսկ, ըստ արժանահավատ աղբյուրի, փորձում են ամերիկահայ համայնքի հետ հանդիպումն ուղղել այդ լոբբինգին, թե` տեսեք, այսքան մեծ համայնք ունենք եւ առաջիկա ընտրություններին կարող ենք նրանց հուշել՝ սրան կամ նրան ձայն տալ: Սակայն անգամ դա հազիվ թե աշխատի, քանի որ Վաշինգտոնում էլ շատ լավ հասկանում են, որ սեփական երկրի ներսում աչքի առաջ հեղինակազրկվող Փաշինյանի հորդորով չէ, որ ամերիկահայերը կքվեարկեն: Սրանից հետո միգուցե մնում էր Ամուլսարի միջոցով վա-բանկ գնալու տարբերակը: Սակայն եթե անգամ դրա հաշվին հնարավոր լինի փոխնախագահի, անգամ՝ նախագահի ձեռքը սեղմել եւ հետը նկարվել, գործնական առումով դա հազիվ թե իրավիճակ փոխի: Իրավիճակ փոխելու համար այլ բան է պետք, որ Թրամփը Հայաստանով հետաքրքրվի այնքան, որ ցանկանա հանուն դրա, Մոսկվայի հետ խորը հակասության մի նոր օջախ ձեւավորել: Դա է, որ տեսանելի չի եղել, եւ հազիվ թե Ամուլսարով նման իրավիճակ ստեղծվի: Նաեւ նկատենք, որ Փաշինյանն ԱՄՆ է մեկնում ոչ թե Վաշինգտոնից ստացած ուղղակի հրավերով, այլ ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում: Այսինքն, ոչ թե ԱՄՆ-ում է Փաշինյանի հանդեպ ինչ-որ հետաքրքրություններ առաջացել եւ նրան կանչել են, այլ պարզապես առիթ է, որը Փաշինյանը ցանկանում է օգտագործել: Ու այս հանգամանքը եւս հուշում է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ում իրավիճակային փոփոխություններ չկան: Մի խոսքով, եթե իրոք Փաշինյանի հիմնական խնդիրն է՝ հասնել ամերիկյան օգնության այնպիսի հեղեղի, որը նրան հնարավորություն կտա՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ՝ արտաքին հարթակում անցնել բոլորովին այլ քաղաաքականության, երեւի այս անգամ էլ կմնա կոտրած տաշտակի առաջ: Հիշո՞ւմ եք, ժամանակին մի գլուխ Բրյուսել էր մեկնում: Մի քանի անգամ գնաց-եկավ, ու հասկացավ, որ խոստացված ոսկու սարերի վրա պետք չէ հույս դնել: Չնայած ամերիկյան այցը մի փոքր այլ է. այս անգամ Փաշինյանն է ոսկու սարեր առաջարկում: Բայց մեկ պարզ տրամաբանություն կա. եթե Արեւմուտքում մտածում են միայն Հայաստանից ոսկի տանելու մասին, էլ ի՞նչ արեւմտյան ոսկու սարեր են երազում մեր իշխանավորները:

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА