o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

11.09.2019 09:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝ ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ սպասվում էր բուռն հակազդեցություն առաջացրեց:  Սակայն այս պատմության տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը խոսեց այս մասին, երբ առանց այդ էլ մի շարք ոչ պակաս աղմկոտ եւ վտանգավոր թեմաների մեջ է թաթախված: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործը, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող հարաբերությունները, սեփական թիմում սկսվող խժդժությունները, վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ այդպես շարունակ: Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի խորտակիչ հարված հասցնել Փաշինյանի վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար:

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին. «Հրապարակ»

Փորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ Փաշինյանը սեփական վատ հաշվարկին բախվի: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան: Արդյունքում՝ Փաշինյանին մնում է հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային մեթոդների՝ Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը: Սակայն սա կդառնա այն քայլը, որը կդնի Փաշինյանի իշխանության վերջակետը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա շարժ միայն իրեն է հարվածում: Ու թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին:

Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ. Արփինե Հովհաննիսյան

Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը, ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը, Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն): Հույսը մի պահ դրեց «ծռերի» վրա, բայց երեւի արագ էլ հասկացավ, որ դա իրեն ոչ թե օգնություն է բերում, այլ միայն կապում է Սորոսի հետ, եւ արագորեն սկսեց ետ քաշվել: Ռուսական դաշտում վերջնական տեղ գտնելու դեպքում էլ Քոչարյանն է հայտնվելու ազատության մեջ, որը, ըստ միանգամայն հավաստի տվյալների, Փաշինյանի համար վերածվել է մղձավանջի: Եվ հիմա, թերեւս, օգնության միակ հույսը մնացել է Վաշինգտոնը:

Փաշինյանն ակամա խոստովանեց, որ լիովին կորցրել է վարկանիշը

Այսինքն, ամերիկյան այցի շեմին Ամուլսարի շահագործման մասին խոսելը, թերեւս, այդ այցի նախապատրաստական քայլերից մեկը պետք է դիտարկել: Ուստիեւ ամբողջ հարցն արդեն այն է, թե ի՞նչ կտա նրան, եթե հասնի Վաշինգտոն եւ ասի՝ «Տեսաք, ես Ամուլսարի շահագործման արեւմտյան ծրագրերին մինչեւ վերջ կողմ մնացի, ուրեմն՝ օգնեք ինձ»: Սակայն եթե անգամ իրոք նպատակը դա է, տարակուսանքների պակաս, մեկ է, չկա: Նախ. արդյո՞ք Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը արեւմտյան քաղաքական նախագիծ է: Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել, որ Սպիտակ տանն անգամ տեղյակ են, որ Հայաստանում կա Ամուլսար, որի հետ կապված ինչ-որ պայքար է ընթանում: Միգուցե արեւմտյան ինչ-որ բիզնեսմեններ հույս ունեն՝ Ամուլսարի թալանի հաշվին իրենց գրպանները լցնել, չբացառենք նաեւ, որ նրանք դրա համար օգտագործում են որոշակի լոբբիստական միջոցներ` փորձելով դրանց միջոցով ազդել նաեւ հայաստանյան իշխանությունների վրա: Բայց այդ ամենը համարել ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագիր, ամենաքիչ հավանական տարբերակն է: Եթե Թրամփն աշխարհաքաղաքական առումով լուրջ հետաքրքրություններ լուրջ հետաքրքրություններ ունենար Հայաստանի նկատմամբ, այնքան լուրջ, որ պատրաստ լինեին Մոսկվայի հետ գնալ խորը հակամարտության, ապա գոնե ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ այսքան ժամանակ մեր իշխանությունները հանդիպած կլինեին, էլ չասած, որ երեւի Թրամփն էլ մի քանի րոպե հատկացներ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նման բան չենք տեսել: Ավելին, այս այցի շրջանակներում էլ, գոնե փոխնախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբինգ երկար ժամանակ ընթանում է: Մինչեւ իսկ, ըստ արժանահավատ աղբյուրի, փորձում են ամերիկահայ համայնքի հետ հանդիպումն ուղղել այդ լոբբինգին, թե` տեսեք, այսքան մեծ համայնք ունենք եւ առաջիկա ընտրություններին կարող ենք նրանց հուշել՝ սրան կամ նրան ձայն տալ: Սակայն անգամ դա հազիվ թե աշխատի, քանի որ Վաշինգտոնում էլ շատ լավ հասկանում են, որ սեփական երկրի ներսում աչքի առաջ հեղինակազրկվող Փաշինյանի հորդորով չէ, որ ամերիկահայերը կքվեարկեն:

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում այդ մեկ լիտր ջուրը». Գարեգին Միսկարյան

Սրանից հետո միգուցե Նիկոլին մնում էր Ամուլսարի միջոցով վա-բանկ գնալու տարբերակը: Սակայն եթե անգամ դրա հաշվին հնարավոր լինի փոխնախագահի, անգամ՝ նախագահի ձեռքը սեղմել եւ հետը նկարվել, գործնական առումով դա հազիվ թե իրավիճակ փոխի: Իրավիճակ փոխելու համար այլ բան է պետք, որ Թրամփը Հայաստանով հետաքրքրվի այնքան, որ ցանկանա հանուն դրա, Մոսկվայի հետ խորը հակասության մի նոր օջախ ձեւավորել: Դա է, որ տեսանելի չի եղել, եւ հազիվ թե Ամուլսարով նման իրավիճակ ստեղծվի:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ բուռն իրարանցում է սկսվել տեղի դաշնակցական կառույցում. «Հրապարակ»

Նաեւ նկատենք, որ Փաշինյանն ԱՄՆ է մեկնում ոչ թե Վաշինգտոնից ստացած ուղղակի հրավերով, այլ ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում: Այսինքն, ոչ թե ԱՄՆ-ում է Փաշինյանի հանդեպ ինչ-որ հետաքրքրություններ առաջացել եւ նրան կանչել են, այլ պարզապես առիթ է, որը Փաշինյանը ցանկանում է օգտագործել: Ու այս հանգամանքը եւս հուշում է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ում իրավիճակային փոփոխություններ չկան:

Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղի դպրոց

Մի խոսքով, եթե իրոք Փաշինյանի հիմնական խնդիրն է՝ հասնել ամերիկյան օգնության այնպիսի հեղեղի, որը նրան հնարավորություն կտա՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլª արտաքին հարթակում անցնել բոլորովին այլ քաղաաքականության, երեւի այս անգամ էլ կմնա կոտրած տաշտակի առաջ: Հիշո՞ւմ եք, ժամանակին մի գլուխ Բրյուսել էր մեկնում: Մի քանի անգամ գնաց-եկավ, ու հասկացավ, որ խոստացված ոսկու սարերի վրա պետք չէ հույս դնել: Չնայած ամերիկյան այցը մի փոքր այլ է. այս անգամ Փաշինյանն է ոսկու սարեր առաջարկում: Բայց մեկ պարզ տրամաբանություն կա. եթե Արեւմուտքում մտածում են միայն Հայաստանից ոսկի տանելու մասին, էլ ի՞նչ արեւմտյան ոսկու սարեր են երազում մեր իշխանավորները:

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնում են Ջերմուկ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА