o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՍ ԷԼ «ԵՎՐՈԲԱԶԱՅԻ» ԳՈՎԱԶԴԻ ԽԵԼՔԻՆ ԸՆԿՆԵԼԸ

10.09.2019 22:10 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԷՍ ԷԼ «ԵՎՐՈԲԱԶԱՅԻ» ԳՈՎԱԶԴԻ ԽԵԼՔԻՆ ԸՆԿՆԵԼԸ

«Միայն 3 օր՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կանխիկ կամ ապառիկ գնեք ցանկացած կենցաղային տեխնիկա, կահույք, փափուկ կահույք, եվրոպական արտադրության ջահեր, լեդ լույսեր, մարզասարքեր, էլեկտրական գործիքներ կամ այլ ապրանքներ: ՄԻԱՅՆ ԻՐԱԿԱՆ ԶԵՂՉՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ: Իսկ ամենագլխավորը՝ ԼԻԿՎԻԴԱՑԻՈՆ ԳԻՆ ԱՄԲՈՂՋ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ»: Նման հայտարարությամբ էր հանդես եկել «Եվրոբազա» խանութ-սրահը, որը գտնվում է գրեթե մայրաքաղաքից դուրս, կամ ինչպես ընդունված է ասել` Տեցի կռուգից էլ այն կողմ:

Քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր դի­մել են «Իրա­վունք» թեր­թի խմբագ­րու­թյուն, զայ­րա­ցած ու զար­մա­ցած պատ­մում էին, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել իրենց հետ, երբ ել­նե­լով այդ գո­վազ­դից, այդ­քան ճա­նա­պարհ կի­րա­կի օրով կտրել, հա­սել են վե­րոն­շյալ խա­նութ-սրահ.

- Որո­շե­ցինք գնալ ու տե­ղում ծա­նո­թա­նալ զեղ­չե­րին ու առա­ջարկ­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րին: Նախ նշենք, որ տե­ղը բա­վա­կա­նին ան­հար­մար է, տրանս­պորտ գրե­թե չի հաս­նում այն­տեղ: Բայց ին­չե­ւէ, մի կերպ հա­սանք, ան­ցանք շնե­րի ոհ­մա­կի մի­ջով եւ մտանք խա­նութ, որ­տեղ նկատ­վեց թե­թե­ւա­կի ակ­տի­վու­թյուն: Մտա­ծե­ցինք, ու­րեմն մի բան կա, որ մի քիչ ակ­տի­վու­թյուն կա: Սկսե­ցինք ու­սում­նա­սի­րել այն ապ­րանք­նե­րը, որոնց անհ­րա­ժեշ­տու­թյունն ու­նե­ինք: Գնե­րը, որոնց թե­եւ դժվար էր լիկ­վի­դա­ցի­ոն բնո­րո­շու­մը տալ, սա­կայն կար­ծես թե հա­մե­մա­տա­բար նոր­մալ էին, եւ որո­շե­ցինք տե­ղում հաս­կա­նալ՝ եթե ապա­ռիկ ձե­ւա­կեր­պենք, ի՞նչ այն կար­ժե­նա, ի՞նչ պայ­ման­նե­րով են տրա­մադ­րում եւ այլն: Նախ սրա­հում գրե­թե բա­ցա­կա­յում էին աշ­խա­տա­կից­նե­րը, որոնց մի­այն նկա­տում էինք այս ու այն կողմ վազվ­զե­լուց: Մի կերպ մե­կին վա­զե­լիս բռնե­ցինք եւ հարց­րինք՝ եթե ապա­ռիկ ձե­ւա­կեր­պենք, ի՞նչ կար­ժե­նա այն ամս­վա կտրված­քով: Աշ­խա­տա­կիցն էլ, թե՝ ընտ­րեք ապ­րան­քը, մո­տե­ցեք կաս­սա­յին: Մենք նո­րից կրկնե­ցինք, որ այս պա­հին դեռ չենք գնում եւ մի­այն դեռ ու­սում­նա­սի­րում ենք, հե­տաքրքր­վում: «Ես չեմ կա­րող հաշ­վել եւ ասել...լավ, հլը ասեք, ո՞ր ապ­րանքն է ձեզ հե­տաքրք­րում»,- ար­ձա­գան­քեց աշ­խա­տա­կի­ցը: Ցույց տվե­ցինք այն ապ­րան­քը, որը մեզ հե­տաքրք­րել էր: Աշ­խա­տա­կիցն ասաց. «Մի բան պետք է ասեմ, այս ապ­րան­քից չկա, սա կլի­նի 30-40 օր­վա ըն­թաց­քում, իսկ եթե ապա­ռիկ եք ու­զում, ապա այն ձեզ չի տրվի»: «Ին­չո՞ւ»,- զար­մա­ցած հարց­րինք մենք: Պա­տաս­խա­նը «հան­ճա­րեղ» էր. «Սրա­նից չկա պա­հես­տում, այ­սինքն` մենք պետք է զա­կազ ըն­դու­նենք, իսկ զա­կազ տվա­ծը՝ ապա­ռիկ չի տրվում»: «Դե լավ, այս մյու­սից ու­նե՞ք»,- մեկ այլ ապ­րանք ցույց տվե­ցինք: «Չգի­տեմ, բայց մի­եւ­նույնն ա, պետք ա մո­տե­նաք կաս­սա, ես չեմ կա­րող պա­տաս­խա­նել ապա­ռի­կի վե­րա­բե­րյալ»:

Հաս­կա­նա­լով, որ այդ աշ­խա­տակ­ցից ոչինչ չենք ստա­նա, մո­տե­ցանք կաս­սա­յին: Իսկ ահա այս­տեղ մի հսկա­յա­կան հերթ էր, եւ այն­տեղ կանգ­նած­նե­րի հիմ­նա­կան մա­սը ոչ թե գնում էր ձե­ւա­կեր­պում անել, այլ մեզ նման փոր­ձում էր դեռ մի­այն պար­զել գներն ու պայ­ման­նե­րը: Կանգ­նե­լով մի քա­նի րո­պե` հաս­կա­ցանք, որ շատ եր­կար ենք սպա­սե­լու, կրկին մո­տե­ցանք աշ­խա­տա­կից­նե­րին: Այս ան­գամ հա­ջող­վեց կանգ­նեց­նել վա­զող մի աղջ­կա՝ խնդրե­լով որե­ւէ տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րել ապա­ռի­կի վե­րա­բե­րյալ: Բայց պատ­կե­րը նույնն էր. «Վայ, ես չեմ կա­րող, դա կա­սի կաս­սա­յի աշ­խա­տո­ղը, համ էլ՝ սա իմ բա­ժի­նը չի... Դե լավ, եկեք տես­նեմ, ո՞ր մեկն եք ու­զում»: Նո­րից ցույց տվե­ցինք այն ապ­րանք­նե­րը, որոնք շատ թե քիչ հա­վա­նել էինք: Հա, ասենք, որ թույլ չէր տրվում նկա­րել ապ­րան­քը, եւ մի­այն աշ­խա­տա­կի­ցը նկա­րեց դրանց վրա նշված կո­դե­րը եւ ասաց. «Դե սպա­սեք էս բաժ­նի աշ­խա­տո­ղին գտնեմ, տես­նեմ՝ ինչ կա­րա անի»: Գնաց ու չե­կավԷլի պտտվե­ցինք սրա­հում՝ այն հույ­սով, որ կգտնվի այն­տեղ մե­կը, ով պար­զա­պես հա­սա­րակ մի հաշ­վարկ կա­նի ու տե­ղե­կու­թյուն կտա ապա­ռի­կի պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ: Եվ «հրաշք»՝ նո­րից բախ­վե­ցինք երկ­րորդ աշ­խա­տակ­ցին, ով պետք է պար­զեր ու տե­ղե­կաց­ներ: «Գտա՞ք բաժ­նի աշ­խա­տո­ղին, թե՞ պետք է մի ժամ եւս սպա­սենք, որ մեր հարց տա­լու հեր­թը հաս­նի»: Աղ­ջիկն էլ հու­սա­հատ հա­յաց­քով մեզ հաս­կաց­րեց, որ նա ոչն­չով չի կա­րող մեզ օգ­նել: Այս­տեղ ար­դեն հաս­կա­ցանք, որ գործ ու­նենք զրո սպա­սարկ­ման հետ: Սրա­հից դուրս եկանք բա­վա­կա­նին նյար­դայ­նա­ցած, կրկին անց­նե­լով շնե­րի եւ հա­կա­հի­գի­ե­նիկ տա­րած­քով, ստիպ­ված եղանք տաք­սի նստել, որ­պես­զի դուրս գանք ան­մար­դաբ­նակ այդ վայ­րիցԱյս­քա­նից հե­տո մի­այն մեկ հարց է տան­ջում: Եթե այս­պես են վար­վում մարդ­կանց հետ, նշա­նա­կում է՝ խա­նութ-սրա­հը պար­զա­պես չի ու­զում բան վա­ճա­ռել: Լավ, այդ դեպ­քում ին­չո՞ւ եք անի­մաստ գո­վազդ­նե­րով գնորդ­նե­րին հրա­պու­րում: Ավե­լին՝ առն­վազն կաս­կա­ծե­լի գո­վազ­դով. առա­ջար­կե­լով «ցան­կա­ցած» ապ­րանք «կան­խիկ կամ ապա­ռիկ», մինչ­դեռ այդ ապ­րանք­նե­րի մի մա­սը պար­զա­պես չու­նեն, կա­րող են պատ­վի­րել, ու ոչ մի ապա­ռիկ: Ինչ է, պար­զա­պես նպա­տակ ու­նեն թե­կու­զեւ այս­պես մարդ­կանց խա­նութ-սրա­հի տե՞ղը ցույց տալ: Բայց սխալ­վե­ցին, հա­ջորդ ան­գամ հաս­տատ այդ կող­մե­րը ոտք չենք դնի եւ մյուս­նե­րին էլ խոր­հուրդ կտանք ան­գամ չմտա­ծել նման էքստ­րե­մալ առեւտ­րի մա­սին:

Ա. ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА