o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շիշկինի պես ֆաշիստը տեղ չպետք է ունենա Հայաստանում». Արման Աբովյան

10.09.2019 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շիշկինի պես ֆաշիստը տեղ չպետք է ունենա Հայաստանում». Արման Աբովյան

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինին, որը ներկայանում է, որպես գրող, իրավապաշտպան, մեկենաս: Մինչդեռ սոցցանցերում բազմաթիվ լուրեր են հրապարակված, որ Շիշկինը շարքային խաբեբա է, ում դրդմամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներից վտարել են միգրանտներին, այդ թվում` հայերին: Ավելին` վերջինս ունի եռակի դատվածություն եւ Հայաստանում է հայտնվել վերջին պատժի ավարտից անմիջապես հետո: Պարզվում է` Շիշկինը ժամանակին աչքի է ընկել նաեւ որպես տարբեր նացիոնալիստական խմբերի մոդերատոր, որոնք 2013 թ.-ին մասնակցություն են ունեցել հակապուտինյան խմբին: Ի դեպ, սա ընդամենը Շիշկինի կենսագրության ամենամեղմ հատվածն է: Շիշկինի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ հարցեր է ուղղել միգրացիոն ծառայության պետին` հետաքրքրվելով, թե ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է տրվել մութ անցյալ ունեցող ՌԴ քաղաքացուն եւ ի՞նչ հիմքով: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց պատգամավորի հետ:

​​​​​​​«Եթե մարդ չկա շենքում, շենքը պայթեցնում ենք» (Տեսանյութ)

Պարոն Աբովյան, ի՞նչ պատասխան եք ստացել միգրացիոն ծառայության պետից եւ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք այս հարցում:

Շիշկինի հետ կապված առայժմ պատասխան չունեմ, չնայած նամակն ուղարկել եմ ու սպասում եմ պատասխանի, որից հետո արդեն կարելի է անել որոշակի եզրակացություն: Իսկ մտահոգությունս մեկն է` բացահայտ նացիստը եւ ֆաշիստը այսօր փաստացի Հայաստանում է եւ ինչ-որ կարգավիճակ ունի: Նա ֆաշիստ է եւ չպետք է լինի ՀՀ-ում: Սակայն զերծ կմնամ գնահատականներ տալուց` մինչեւ չստանամ պաշտոնական պատասախան:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

Շիշկինն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր, թե ինչ վկայական է ստացել միգրացիոն ծառայությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

Նրա ֆեյսբուքյան էջը չի կարող ինձ համար հիմք հանդիսանալ, որ ինչ-որ մի կարգավիճակ է ստացել: Իսկ թե ինչի համար, ինչպես եւ ինչու է ստացել, դեռ կպարզենք, որովհետեւ այստեղ, հնարավոր էայն միջազգային պարտավորությունների շրջանակում է: Չնայած նույնիսկ այդ պարագայում Շիշկինի պես ֆաշիստը տեղ չպետք է ունենա ՀՀ-ում:

«Քաղաքական երկրաշարժ է լինելու». Արմեն Աշոտյանի հարցազրույցը 5TV-ին

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Շիշկինին պարզապես օգտագործում են` ընդդեմ Ռուսաստանի: Օրինակ, որ ՌԴ-ն չարտահանձնեց ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին:

– «Կալիբրներն» այնքան տարբեր են, որ չգիտեմ... Ճիշտն ասած, ինձ դժվար է ինչ-որ նման եզրակացություն անել, որովհետեւ այդ ֆաշիստը` որտեղ, Ձեր նշածը` որտեղ: Այնպես որ, չեմ կարծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այո, ոմանց պարագայում քաղաքականությունն անբարոյականություն է. Մարգարիտ Եսայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА