o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

10.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

«Իրավունքի» զրուցակիցն է ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ:

1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

- Պարոն Լեպեխին, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան ներքաղաքական առկա վիճակը:

Այսօր իրավիճակը Հայաստանում բավականին բարդ է: Ներքաղաքական առումով այն ավելի լավ է թվում, քան նախկինում էր, բայց աշխարհաքաղաքական առումով շատ ավելի վատ է: Ի՞նչ նկատի ունեմ. նախկինում երկրում ձեւավորվեց օլիգարխիկ տիպի կառավարում` կոռուպցիայի բարձր մակարդակով: Այդպիսով, Հայաստանում բոլոր պայմանները ստեղծվեցին քաղաքական եւ տնտեսական լճացման համար: Հիմա երկրում առավել բարենպաստ իրավիճակ է, քանի որ նախկիններին մերժումը ոգեշնչել է բնակչության զգալի մասին եւ էլիտային ուղղորդում է դեպի դրական փոփոխությունների: Բայց, ցավոք, անցած տարվա ապրիլյան հեղափոխությունն ունի նաեւ հակառակ կողմ, քանի որ Հայաստանում իշխանության եկան հիմնականում արեւմտամետ ուղղվածություն ունեցող մարդիկ: Արդյունքում երկրում կտրուկ աճեց, այսպես կոչված, գրանտակերների ու ընդհանրապես լիբերալների դերն ու ազդեցությունը, ինչի համար էլ Հայաստանում նոր համակարգային խնդիրներ ծագեցին` կապված ազգային ինքնիշխանության մասնակի կորստի հետ: Զգալիորեն Հայաստանում աճել է արեւմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ազդեցությունը, որոնք տարատեսակ օտարերկրյա ուժային կենտրոնների շահերն են սպասարկում, այդ թվում նաեւ նրանց, որոնք ձգտում են կա՛մ ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, կա՛մ պարտադրել երկրին արժեքներ, որոնք օտար են հայ ժողովրդի ավանդույթներին:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ դուրս չի եկել ռադիկալ «փողոցային» ընդդիմության դերից: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանի համար ռադիկալ «փողոցային» ընդդիմադիր գործչի կերպարը նույնքան օրգանական է, որքան ՀՀ վարչապետի կերպարը: Ըստ իս, այսօր Հայաստանի ղեկավարն իր տեղում է, եւ նա այլեւս ընդդիմադիր չէ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարն ուղղակի պարտավոր է այսօր ռադիկալ լինել: Այլ հարց է, թե ում դեմ եւ ինչի դեմ պետք է ուղղված լինի այդ արմատականությունը: Երբ այն ուղղված է ընդդեմ կոռուպցիայի, ազգայնականության եւ զանազան կործանարար ուժերի դեմ, նորմալ է: Իսկ երբ այն ուղղված է, օրինակ, քաղաքական ընդդիմախոսների դեմ, այն դժվար թե ողջունվի: Ռադիկալիզմն անընդունելի է նաեւ մշակութային քաղաքականությունում եւ ընտանիքում: Այդպես` Փաշինյանը հասարակության առաջ բացարձակապես ճիշտ խնդիր դրեց` ավելացնել երկրի բնակչությունը, բայց ինչպե՞ս կարելի է դա անել, եթե այսօր Հայաստանում ազատ գործում են ԼԳԲՏ-ական շարժումները եւ տարբեր ապակառուցողական աղանդները, որոնք փչացնում են երիտասարդությանն ու քանդում են ընտանիքներ:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

«ՆԻԿՈԼ ՎՈՎԱԵՎԻՉԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊԱՏԱՆԴԸ»

– Գուցե, հենց այսպիսի վարած քաղաքականության պատճառով է, որ այսօր հայ հասարակությունն ակնհայտորեն միասնական չէ...

Իհարկե, միասնական չէ, չնայած որ իշխող կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններին բավական մեծ աջակցություն ստացավ հասարակության կողմից: Կարծում եմ` եթե Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունենար մասնակցել այդ ընտրություններին, մենք կհամոզվեինք, որ հայ հասարակության մի մասը կտրուկ չէր ընդունի նոր կառավարության ծրագիրը: Բայց այսօր հայ հասարակության հիմնական բաժանումը` նույնիսկ քաղաքական դրդապատճառներով չէ, այլ արժեքային սկզբունքներով է պայմանավորված: Բնակչության զգալի մասն այսօր նորմալ, հայրենասիրական եւ ավանդական արժեքների` երկրի անկախության, նրա պատմութան, ընտանիքի, եկեղեցու, ազգային մշակույթի կողմից էՄինչդեռ քաղաքական էլիտաներում այսօր ավելի ու ավելի են գերակշռում այլ արժեքները` ծախված լինելը, Արեւմուտքին երկրպագելը, իրենց իսկ օգտագործման համար «ազատությունըե: Այն ամենն, ինչ փորձում են առաջ մղել ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր հետխորհրդային երկրներում, ներառյալ ՌԴ-ում: Այդպիսի առաջադրանք է դրված համաշխարհային ֆինանսա-սպեկուլյատիվ համակարգի առաջ, ինչպիսին Ջորջ Սորոսն է:

ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը,  Արսեն Խառատյանը փակագծեր է բացում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ձերբակալված մնալ: Նա դեռ նախորդ տարի հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Ի՞նչ կարելի է սպասել այս ամենից:

Քոչարյանի վերադարձը հայկական մեծ քաղաքականություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը լուրջ սխալներ թույլ տա: Դժբախտաբար, վերջինս երեք անգամ սխալ թույլ տվեց` ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ (նկատի ունեմ նրա ձեռբակալությունները): Կարծում եմ` այս առումով այսօր մենք արդեն կարող ենք խոսել Քոչարյանի, այսպես ասած, գործոնի մասին, որը դառնում է Հայաստանի ղեկավարության ներքին քաղաքականության բաղկացուցիչ մասը, եւ հենց ինքը` Նիկոլ Վովաեւիչը դառնում է այդ գործոնի յուրահատուկ պատանդը: Այնպես որ, եթե գործող վարչապետն առաջիկա երկու տարում չարդարացնի իր ընտրողների սպասումները, օրինակ, տնտեսական ոլորտում, ժողովրդի մի մասը կշրջվի նրանից դեպի Ռոբերտ Սեդրակիչի կողմը:

​​​​​​​«Դատարանը դարձել է Նիկոլի խմբագրությունը». Վահան Բաբայան

ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԳԱԶԻ ԳԻՆԸ

– Ի դեպ, մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել Քոչարյանին ձերբակալությունից ազատելու մասին: Ավելին` ռուսական կողմից հասկացրել են, որ եթե Ռ. Քոչարյանը չազատվեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան այցից առաջ, անիմաստ կլինի քննարկել գազի գնի իջեցման հնարավորությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարական է տվել. ոստիկանապետի ժպ-ն մանրամասներ է պատմել

Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ ուղղակի կապ կա Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության եւ գազի գնի միջեւ: Ռուսական կողմն իր գործընկերների համար գազի գինը սահմանում է` ելնելով ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ նկատառումներից: Ռուսաստանի ղեկավարության համար գազի գինը համընդհանուր սկզբունք է, որը, որպես կանոն, կախված չէ ՌԴ գործընկեր երկրների որեւէ քաղաքական որոշումների հետ: Կարծում եմ` այդ գինը կարող է կապված լինել Ռուսաստանի ղեկավարության ընդհանուր պատկերացման հետ, թե որքանով է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում անկեղծ այս կամ այն երկիրը:

Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակից` չնայած, երբ ընդդիմություն էր, իր տեսակետները տրամագծորեն այլ էին...

ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումն ամենալավ կողմից է բնութագրում Ն. Փաշինյանին: ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պահպանելը նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ձգտում է ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել, այլեւ հստակ գիտակցում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերը, որոնք օբյեկտիվորեն կապված են Հայաստանի պրոռուսական եւ պրոեվրասիական զարգացման վեկտորների հետ: Ապրիլյան հեղափոխության ընթացքում Փաշինյանի դիրքորոշումը, կարծում եմ, ուղղված էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՀՀ-ի իշխանությունների դեմ: Մինչդեռ Երեւանում անցկացվող հակակառավարական ցույցերին տեսանելի էր ռուսաֆոբների եւ արմատական ազգայնականների ակտիվությունը եւ զանգվածային գործողություններում հակառուսական լինելը թրենդային էր դարձել: Բավական է հիշել, որ Գյումրիում ռադիկալները փորձում էին հակառուսական գործողություններ կազմակերպել:

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ինչ-որ մեկի պատվերն է կատարում. Տեսանյութ

«ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՈՒՐՋ»

– Չնայած Հայաստանում վերջին շրջանում նոր կուսակցություններ են ձեւավորվում, բայց  քաղաքական դաշտում բոլոր գործընթացները կապվում են երկու բեւեռի հետ` ՀՀԿ-ի եւ ՀՀ երկրորդ նախագահի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում հենց այս բեեւռների շուրջ են տեղի ունենալու հետագա գործընթացները:

Չեմ կարծում, որ այսօր ՀՀԿ-ն ներկայացնում է լուրջ քաղաքական բեւեռ: Փոխարենը, երկու բեւեռ է ձեւավորվում այնպիսի խարիզմատիկ քաղաքական գործիչների շուրջ, ինչպիսիք են Փաշինյանը եւ Քոչարյանը: Եվ այս քաղաքականության մեջ այս երկու բեւեռի ձեւավորումը` իշխանական եւ իրական ընդդիմության բեւեռը, բոլորովին բնական գործընթաց է հետհեղափոխական իրավիճակում: Բայց ապագայում, եթե Փաշինյանը տեղափոխվի քաղաքական կենտրոն, ապա կարող է ձեւավորվել նաեւ երրորդ բեւեռ, բայց ոչ թե ՀՀԿ-ի վերելքով, այլ իշխող կուսակցությունը բաժանելով ցենտրիստների եւ արմատականների:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ)

Այս ներքաղաքական խառնաշփոթի մեջ, կարծես թե, երկրորդ պլան է մղվել արցախյան  հիմնախնդրի լուծման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

Այս հարցը չի կարող մղվել երկրորդ պլան: Այն միշտ էլ լինելու է առաջնահերթ խնդիր  հայկական ներքին եւ արտաքին քաղաքականության համար, քանի որ այս հարցը ռազմավարական եւ քաղաքակրթական է: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հստակ դիրքորոշում չունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այս հստակությունը չի կարող լինել այնպիսի իրավիճակում, երբ նախեւառաջ առճակատում կա Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ, եւ երկրորդ` քանի դեռ արեւմտյան քաղաքական գործիչները մասնակցում են այս խնդրի «լուծմանը»` ոլորելով Երեւանի ձեռքերը: Ես արդեն երկար տարիներ է, ինչ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ապարդյուն է հույսեր կապում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այն սուբյեկտն է, որի վրա Երեւանը պետք է ապավինի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Քանի դեռ Հայաստանը չի հասկանում, որ այդ խնդրի լուծումը հենց Արցախի ժողովրդի ձեռքում է (ինչպես, օրինակ, Ղրիմի ժողովրդի դեպքում) արեւմտյան «գործընկերները» կշարունակեն պարտադրել տարբեր տեսակի կեղծ լուծումներ ղարաբաղյան հակամարտության հարցում, իսկ իրականում նպատակ ունենալով մանիպուլացնել Երեւանին եւ Բաքվին, որպեսզի տարածաշրջանում մտցնեն «խաղաղապահ» ուժեր:

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА