o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.09.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բաներ են կատարվում քաղաքամայր Երեւանում: Ոչ, վիթխարի աղբակույտերը եւ խոզանոց վիճակը զարմանալի չէ, դա օրինաչափ է, եթե ծաղրածու Հայկոն քաղաքապետ է: Զարմանալին այն է, որ հիմա ում հարցնում ես` ասում է, թե ինքը Հայկո չի ընտրել: Լավ, գրողը տանի, բա 80 տոկոսը երկնքի՞ց ընկան... Սակայն ուրացումը տարածված է ոչ միայն շարքային ընտրողների, այլեւ քաղաքական այրերի շրջանակում: Այսպես, արմատական հեղափոխական հայացքների տեր քաղաքագետ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ արդեն հարց է բարձրացնում, թե սրանք ով են առհասարակ. «Եթե մարդը «ռիսկերի կառավարման ղեկը բաց թողնել» է համարում Ամուլսարի հարցը ժողովրդի կամքով լուծելը եւ չի կարողանում ընդդիմանալ ինչ-որ օֆշորային ընկերության ճնշումներին, սեփական ժողովրդին հանուն այդ ընկերության վախեցնում է հնարավոր ինչ-որ աղետներով, ինչպե՞ս է դիմանալու հնարավոր պատերազմի եւ դրա ժամանակ առաջացող միջազգային ամենատարբեր ճնշումներին: Ովքե՞ր են այսօր ղեկավարում այս երկիրը, ո՞ւր է գնում Հայաստանը»: Դե ինչ ասես...

ԶԱՐՄԱՆՔ

Մեկ այլ ուրացող` ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, որոշել է լքել իրեն խորհրդարան բերած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Դե, այդ երիտասարդի պարագայում դա չպետք է համարել զարմանալի` չէ՞ որ երբ կալանավորվել էր փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից խուսափելու համար, նա հաջողացրել էր ցուցմունքներ տալ հարազատ մոր դեմ: Այնպես որ, ԼՀԿ-ն ի՞նչ է, որ առանց օֆ քաշելու չուրացվի: Այստեղ զարմանալին հետեւյալն է` Արման Բաբաջանյանը շուրջ 10 հազար նիշանոց շարադրանքով ներկայացնում է ԼՀԿ-ն լքելու դրդապատճառները, որպեսզի ինքն իրեն հռչակի Նիկոլից ավել հեղափոխական եւ գա եզրակացության. «Վերը նշված պատճառներն ու գործոնները այլեւս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել»: Ախր, այդքան բան գրելու փոխարեն, թող խոստովաներ, որ բնավորությամբ դավաճան է: Այդպես ե՛ւ ավելի ազնիվ կլիներ, ե՛ւ ավելի ընկալելի:

ԶԱՐՄԱՆՔ

Ապշեցուցիչ է նաեւ նիկոլականների վարքագիծը ՍԴ որոշման առնչությամբ: Ինչպես ճիշտ բնութագրեց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Նիկոլն իր շրջապատով հանդերձ ինչ աճոռնի օրենսդրական նախաձեռնություն ասես մոգոնում է, միայն թե ազատվի անհնազանդ ՍԴ-ից: Այսինքն` ստացվում է, որ քայլոների ուզածը հետեւյալն է` ում հասցեին ամբոխը գոռա «կախել», նրան անմիջապես բարձրացնել կախաղան, թե չէ օրենքս որն է, Սահմանադրությունս որն է: Սակայն, ինչպես նկատում է Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, Քոչարյանը, միեւնույնն է, ազատվելու է եւ. «Դա միմիայն իրենց ցանկությունն է եւ եթե մենք պետություն ունենք կամ Սահմանադրություն, ուրեմն ինչումն է խնդիրը: Ստացվում է x քանակությամբ մարդկանց ցանկությունները վեր են օրենքից»: Այնպես որ, թող քայլոները պատրաստվեն դարդից օղի կոնծել, կամ ծայրահեղ դեպքում` մեծ քանակով կատվախոտի թուրմ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА