o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՊ-ական պատգամավորը` Ամուլսարի մասին. «Ժողովուրդը մեզ տվել է որոշումներ կայացնելու իրավունք, եւ մենք կայացնում ենք»

10.09.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՔՊ-ական պատգամավորը` Ամուլսարի մասին. «Ժողովուրդը մեզ  տվել է որոշումներ կայացնելու իրավունք, եւ մենք կայացնում ենք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Նաեւ մի քանի անգամ խնդրեց բնապահպաններին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Անդրադառնալով վերոնշյալին՝ խորհրդարանում լրագրողներիս հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

– Պարոն Կարապետյան, հաշվի առնելով «Իմ քայլի» որոշ պատգամավորների նախկինում արտահայտած մտքերը` Ամուլսարը որպես հանք չշահագործելու վերաբերյալ, հնարավո՞ր է, որ Ն. Փաշինյանի այս հայտարարությունից հետո` պառակտումներ լինեն խմբակցությունում:

Պետք է հարմարվենք այն մտքին, որ ՀՀ-ում ձեւավորված նոր իշխանությունը չի գործում նախկին տրամաբանության մեջ, եւ յուրաքանչյուր մարդ, անհատ ունի սեփական կարծիք: Սեփական կարծիք ունենալը կարծում եմ` շատ լավ է, եւ այդ կարծիքների, քննարկումների արդյունքում ծնվում են միասնական որոշումներ:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

Ձեր սեփական կարծիքը ո՞րն է` Ամուլսարը որպես հանք պետք է շահագործվի՞, թե` ոչ:

Հանքի շահագործման վերաբերյալ մասնագետները տվել են եզրակացություններ, եւ ՀՀ վարչապետը, հաշվի առնելով ոչ միայն բնապահպանական, այլ բոլոր ռիսկները, այդ թվում` նաեւ անվտանգության, տնտեսական եւ այլն, կայացրել է որոշում, որն ի շահ ՀՀ-ի է:

Այսինքն` համաձա՞յն եք, որ հանքը շահագործվի:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

Միանշանակ:

Բայց ջերմուկցիները չեն պատրաստվում նահանջել այս հարցում: Ինչպե՞ս եք վարվելու, ո՞ւժ եք կիրառելու:

Միանշանակ գնալու ենք երկխոսության ճանապարհով, բայց հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ՀՀ-ում գերակա է ՀՀ օրենսդրությունը եւ օրենքները, ու բոլորը հավասար են օրենքի առաջ:

Բայց չէ՞ որ այդ օրենքը պետք է քաղաքացուն ծառայի, մինչդեռ այս դեպքում մարդիկ բնապահպանական, առողջությանը վերաբերող խնդիրներ են բարձրացնում:

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարական է տվել. ոստիկանապետի ժպ-ն մանրամասներ է պատմել

Ամուլսարի հետ կապված բոլոր կոմպոնենտները հաշվի է առնվել, եւ ՀՀ վարչապետի որոշում կայացնելուց առաջ, կարծում եմ, բոլորս ենք տեսել, թե ինչքան երկար են տեւել քննարկումները եւ դեռեւս քննարկումներ լինելու են: Հավանաբար տեղյակ եք, որ այս որոշումը չի վերաբերում նրան, որ հանքը վաղը բացված է լինելու, «պրոցեդուրաներ» կան, որոնք պետք է անցնենք: Համոզվելուց հետո, որ այն բոլոր մտահոգությունները, որոնք հնչեցվել են, չկան, այդ դեպքում հանքը կշահագործվի:

Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան

Այս հարցի վերաբերյալ հանրային լայն դժգոհություն կա, չե՞ք կարծում, որ այն մեծապես կազդի «Իմ քայլի» վարկանիշի վրա:

Իշխանությունը ենթադրում է պատասխանատվություն եւ մեր կայացրած ցանկացած որոշում բխելու է ՀՀ շահերից: Որպես իշխանություն, ժողովուրդը մեզ տվել է որոշումներ կայացնելու իրավունք, եւ մենք կայացնում ենք` հաշվի առնելով բոլոր հանգամանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ինչ-որ մեկի պատվերն է կատարում. Տեսանյութ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА