o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՑԱՆԿԱՑԱՎ ՊԱՏԺԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՆ

10.09.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՑԱՆԿԱՑԱՎ ՊԱՏԺԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՆ

ԱԺ աշնանային նստաշրջանը թեժ մեկնարկ ունեցավ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու օրենքների նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն էին ստացել: Դրանցից մեկով առաջարկվում էր քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար, մյուսով` այն գործատուների համար, ովքեր անձնական նկատառումներից ելնելով, աշխատողին կստիպեն ազատման դիմում գրել: «Իրավունք TV»-ի տաղավարում այս, ինչպես նաեւ մի շարք այլ խնդրահարույց հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ ասաց.

​​​​​​​«Անկախությունը նշել ենք եկեղեցի այցելելով ու շալվարներով, իսկ դուք՝ յուպկեքով»

Կառավարությունը հիմնականում երկու պատճառաբանությամբ է մերժել քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար նախագիծը: Առաջինը, իբր թե պարզ չէ, թե ինչ է նշանակում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ինչին ես չեմ հավատում: Իսկ եթե մարդն իրոք կառավարության անդամ, պատգամավոր է դարձել եւ մինչ օրս չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, ուրեմն պետք է վերանայի իր կարգավիճակը:  Երկրորդ պատճառաբանությունն այն է, որ իբր այդ հանցակազմը արդեն իսկ ներառված է «Քրեական օրենսգրքի» այլ հանցակազմերում, մասնավորապես՝ անառակաբարո գործողություններ, կամ պոռնոգրաֆիական նյութեր տարածելու 142-րդ հոդվածում: Սակայն դրանք բացարձակ իրար հետ կապ չունեն: Նախ, եթե մենք խոսում ենք իրավական որոշակիությունից, այդ նույն իրենց մատնանշած 142-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, սակայն մեկնաբանված չէ, թե ինչ է դաԼավ, ամոթի բացակայությունը ինչ աստիճանի է հասել, որ տեսնելով, որ այսինչ նախագիծը այսինչ այսինչյանինն է, ուրեմն ցանկացած ձեւով պետք է մերժել: Ի վերջո, ստացվում է, որ այս նախագծում տեղ գտած մտահոգությունը, որը Դամոկլյան սրի նման կախված է մեր ժողովրդի գլխին, էնքան անկարեւոր խնդիր էր, որ ԱԺ մեծամասնությունը չցանկացավ անգամ քննարկել:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА