o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անապահով ընտանիքը` անտեսված մարզային ու տեղական իշխանությունների կողմից, ապրում է վախի ու սարսափի մեջ` պայքարելով թունավոր սողունների ու կրծողների դեմ

10.09.2019 15:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Անապահով ընտանիքը` անտեսված մարզային ու տեղական իշխանությունների կողմից, ապրում է վախի ու սարսափի մեջ` պայքարելով թունավոր սողունների ու կրծողների դեմ

Այնթապ համայնքի բնակիչ Արթուր Մկրտչյանը, կնոջ՝ Ռուզաննա Մանվելյանի եւ երեք անչափահաս դուստրերի հետ  արդեն 11 տարի է, ինչ ապրում է վագոն-տնակում, որի տարածքը, ըստ Ա. Մկրտչյանի նախկինում եղել է պետական սեփականություն՝ նախատեսված դպրոցական շենք կառուցելու համար։ Սակայն ստացվել է այնպես, որ այն տարածքը, որտեղ գտնվում է վագոն տնակը՝(հարակից հողակտորի հետ միասին`մոտ 1000 քմ) ընդամենը մեկ տարի առաջ,  աճուրդով  վաճառվել է՝ արդյունքում ջուրը լցնելով ընտանիքի սպասումներն ու վաղվա օրվա ապրելու հույսը:

Լրագրողների ոգեւորվածության աստիճանը բոլոր իշխանությունների օրոք ստաբիլ է. Տեսանյութ

Սոցիալապես անապահով ընտանիքի հինգ անդամներ՝կինը, հաշմանդամ հայրը, աղջիկները ,որոնցից մեկը նույնպես վատառողջ է եւ լուրջ խնդիրներ ունի, ամեն օր ապրում են  վախի ու սարսափի մեջ ՝ պայքարելով թունավոր սողունների ու կրծողների դեմ, չհաշված որ  վերջիններիս պնդմամբ՝ անտեսված են մարզային ու տեղական իշխանությունների կողմից: 

Անապահով ընտանիքի հայրը, NewsMedia-ի հետ զրույցում նշում  է, որ համայնքապետի անտարբերության արդյունքում է, որ այսօր ինքը չի կարողանում իր ընտանիքի բնակության տարածքի սեփականության հարցը լուծել՝ ինչն իրեն թույլ կտար սեփական հողի մեջ այգեգործությամբ զբաղվել՝   հոգալով  բազմանդամ ընտանիքի հոգսերը:

Ավելին, Արթուր Մկրտչյանն ու Ռուզաննա Մանվելյանը մեզ հետ զրույցում պնդեցին, որ
տարիներ շարունակ գրավոր եւ բանավոր կերպով դիմել են համապատասխան կառույցներին, սակայն մինչ օրս իրենց խնդրին ոչ ոք ականջալուր չի եղել: Իսկ որ ուշագրավն է. վերջերս  «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի եթերում ընտանիքի խնդիրը վեր բարձրացնելուց հետո, համայնքապետը   սկսել է առավել ագրեսիվ ու անհասկանալի վարք  դրսեւորել, ակնարկելով, թե իբր ինչի հասավ ընտանիքը, որ գնաց եթեր ու իրեն ցույց տվեց...

Լուսանկարները`  NewsMedia-ի

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА