o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԳՈՐԾԻ

10.09.2019 11:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԳՈՐԾԻ

Վրաստանում գործի է անցել նոր կառավարությունը՝ նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ վարչապետ Գախարիան համարվում է վրացական իշխող մեծամասնության կոշտ թեւի ներկայացուցիչներից մեկը, նախկինում զբաղեցրել է Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնը։ Ընդդիմությունը, ինչպես եւ ողջ ամառվա ընթացքում, շարունակում է պահանջել Գախարիայի հրաժարականը։ նոր կաբինետում ընդամենը երկու փոփոխություն կա։ ՆԳ նախարար է նշանակվել Վախթանգ Գոմելաուրին, ով մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պորտֆելը հանձնվել է Իրակլի Ղարիբաշվիլուն։ Մնացած նախարարները պահպանել են իրենց պորտֆելները։

ԱՆԿԱՐԱՅԻՆ ՊԵՏՔ ԷՐ ՄԵԿ ՀԱՐՄԱՐ ՊԱՀ, ՈՐ ԱՐՅՈՒՆՈՏ ՅԱԹԱՂԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՈՐԾԻ ԴՆԵՐ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА