o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասինն, մենք կբանակցենք միայն հանքի փակման համար. քննարկում

09.09.2019 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասինն,  մենք կբանակցենք միայն հանքի փակման համար. քննարկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Նա նաև պաշտոնապես խնդրեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։ 

Այսօր երեկոյան հանքի շահագործման դեմ հանրային քննարկում է կազմակերպվել Ջերմուկում։ Մասնակիցները խստ բացասական են ընդունել վարչապետի որոշումը և հայտարարել, որ չեն պատրաստվում ապաշրջափակել ճանապարհները։

«Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասին։ Մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն», - ասաց քննարկման մասնակիցներից մեկը։

Բնակիչները նաև նշեցին, որ պատրաստվում են խաղաղ ցույցերի, գործադուլի։

Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում. Էդուարդ Աղաջանյան

Մասնակիցներից Շիրակ Բունիաթյանը նշեց, որ Ամուլսարի մուտքերը փակ են մնալու։ «Կամ տանկերով պետք է փորձեն բացել», - նշեց նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА