o C     05. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

09.09.2019 21:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավարուհի ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ կարծիքով այսօր ողջ շոու-բիզնեսը քաղաքականության դաշտում է. «Այն մարդիկ, ովքեր իրենց մեջ իսկապես արվեստ են կրում, երբեք չեն կարող քաղաքական գործիչ լինել, այ, նրանք, ովքեր իրենց մեջ կրում են ընդամենը շոու-բիզնես, բոլորն այսօր քաղաքական դաշտում են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասում է դերասանուհին ու մանրամասնում. «Օրինակ` այսօր ողջ հասարակությունը խոսում է քիչ թե շատ ծանոթ կերպարից, ով հայտնվեց քաղաքական դաշտում` մեր  քաղաքապետն է: Այն խոստումները, որ արդեն արծարծվում է հումորի վերածված վիդեո տարբերակներով` ֆեյսբուքյան տիրույթում, դարձել է ծամոն: Մարդ, ով ինչ-որ առումով սիրված է եղել, որպես դերասան, հայտնվել է նման պատասխանատու պաշտոնի: Առաջին հերթին` պիտի հիշի այն խոստումները, որ տվել է իր ընտանիքն, հարազատներին, հետո` ամբողջ հասարակությանը: Մեկ տարվա ընթացքում որեւէ խոստում չի իրականացվել, ավելին` վիճակն ավելի վատթարացել է: Այդ ամառվա սարսափելի շոգին, տուրիզմի լավ շրջանում ունեցանք սարսափելի աղբով լի իրավիճակ: Ուղղակի արդարանալ, որ Սանիտեկը, ըստ պայամանագրի, չի կատարում այս կամ այն ... Ինձ չի հետաքրքրում Սանիտեկն ինչ չի անում, որպես քաղաքապետ` պիտի կանչես Սանիտեկին, խնդրանքով, համոզելով, պարտադրելով ասում ես, որ այսպես պիտի լինի եւ վերջ: Թե ինչեր են քեզ խոչընդոտել, ինձ չի հետաքրքրում, կներեք, յուրաքանչյուրիս այս կյանքում ամեն ինչ խոչընդոտում է»:

Սուխոյ ատկազ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА