o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարգավաճ Հայաստանի» բերած նախագիծը չար է՝ բյուջեի միջոցներն անհարկի վատնելու է. Բաբկեն Թունյան

09.09.2019 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստանի» բերած նախագիծը չար է՝ բյուջեի միջոցներն անհարկի վատնելու է. Բաբկեն Թունյան

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումն այսօր բավականին ակտիվ էր, ինչը հատուկ չէ այդ փուլի քննարկումներին։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են բնական աղետի հետևանքով պտղատու այգիների, գյուղատնտեսական նշանակության հողատարածությունների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից տվյալ տարվա համար։

«Գյուղացիները, երբ առերեսվում են բնական աղետի հետ ու, ըստ էության, տուժում են, և պետությունն էլ նրանց հոգսը մեղմելու քաղաքականություն չի վարում, բանկերի տոկոսներն էլ մյուս կողմից։ Այդ ամենին գումարած պետությունը վատ վիճակում հայտնված գյուղացուց հողի հարկ է գանձում», - նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, օրինագծի համահեղինակներից Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ մեծամասնության համար ընդունելի չէ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած նախագիծը։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, թե նախագծի նպատակը բարի է, բայց իրականացման ձևը չար է։

«Չար է այս նախագիծը, որովհետև բյուջեի միջոցներն անհարկի վատնվելու են: Դա նման է նրան, որ մեկին 100 դրամ է պետք, և դու 1000 դրամ ես տալիս տաքսուն՝ այդ 100 դրամը հասցնելու համար, 1000 դրամով էլ տաքսիով վերադառնում ես։ Մինչդեռ կարելի էր լավ ձև գտնել այդ օգնությունը մարդուն հասցնելու համար»:

Թունյանը նաև նկատեց, որ այս օրինագիծն ազդելու է հատկապես համայնքների բյուջեների վրա, ինչի արդյունքում դրանք մեծ վնաս կկրեն։

«Դուք ասում եք՝ Հայաստանը սոցիալական պետություն է, բայց այս նախագիծն ընդունելով այդ սկզբունքը խախտվում է, քանի որ էն փողը, որը կարող էր ուղղակի գնալ այդ մարդկանց խնդիրների լուծմանը, մենք տալիս ենք պետական ապարատին վարչարարության ծախս կատարելու համար։ Ձեր բերած օրինագծի տրամաբանությամբ՝ որ մեքենան կարկուտից կամ կայծակից վնասվեց, պետք է ազատվի գույքահարկից, որ բիզնեսմենը տարին վնասով փակեց, դրան պետք է ազատել որոշակի հարկատեսակից», - նշեց Թունյանը։

ԱԺ-ն չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА