o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդը Մոսկվայում տանուլ է տվել. Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների արդյունքները

09.09.2019 13:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդը Մոսկվայում տանուլ է տվել. Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների արդյունքները

Մոսկվայի խորհրդարանի ընտրություններում, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, ՌԴԿԿ–ն հաղթանակ է տարել 13 շրջաններում, «Յաբլոկոն»՝ չորս, «Սպռավեդլիվայա Ռոսիան» երեք շրջաններում։

Մարին լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Դումայում իշխանության թեկնածուները «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ինը գործող անդամներն են, որոնք ինքնառաջադրվել էին, ինչպես նաև «Իմ Մոսկվա» իշխանամետ միության երեք խորհրդարանականներ։ Բացի այդ, խորհրդարան են անցել 13 թեկնածու, որոնց ըստ լրատվամիջոցների տվյալների աջակցում է Մոսկվայի քաղաքապետարանը։

Խորհրդարան են անցել «Խելացի քվեարկության» 20 թեկնածու, որը Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի՝ իշխանական թեկնածուների դեմ ուղղված նախագիծն է։

Սեպտեմբերի 9-ի գիշերը Նավալնին թվիթերում գրել է, որ «Միացյալ Ռուսաստանը» տանուլ է տվել 45 շրջաններից 24-ում, սակայն «կեղծիքների օգնությամբ» չորս թեկնածուների «մանդատները գողացել» են։ «Ամեն դեպքում, սա «Խելացի քվեարկության» համար ֆանտաստիկ արդյունք է»,- գտնում է ընդդիմադիրը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА