o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր. «Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելու վրեժը լուծել են ընդդիմադիր կին քաղաքական գործչից»

09.09.2019 13:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր. «Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելու վրեժը լուծել են ընդդիմադիր կին քաղաքական գործչից»

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը artigercek.com կայքում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումներին:

Հոդվածում Տանձիկյանն անդրադարձել է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի ընտրված քաղաքապետերի փոխարեն իշխանությունների կողմից պաշտոնակատար նշանակելու հարցին և առանձնացրել Թուրքիայի հասարակությունում ընդհանուր առմամբ խտրական վերաբերմունքը քրդաբնակ տարածքների հարցում:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալի դուստրն ամուսնացավ

Նա նշել է, որ փաստորեն Թուրքիայի հասարակության համար նորմալ է համարվում, որ Վանում, Դիարբեքիրում և Մարդինում ընտրված քաղաքապետերի փոխարեն պաշտոնակատարներ նշանակվեն (այդ քաղաքներում քաղաքապետ էին ընտրվել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP)), բայց, ըստ թուրքական մամուլի վերլուծության, նորմալ չէ, որ պաշտոնակատար նշանակվի Ստամբուլում կամ Անկարայում, որտեղ հաղթել են մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի ներկայացուցիչները (CHP):

Ըստ Եդվարդ Տանձիկյանի՝ իշխանությունները տարբեր քաղաքական և իրավական ձևեր են գտել իրենց ընդդիմախոսների դեմ պայքարելու համար: Փաստորեն, ըստ նրա, վերջին ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կորցրած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի հետ հաշվեհարդար է տեսել Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար կին քաղաքական գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ մոտ 10 տարվա ազատազրկման որոշման միջոցով:

«Իշխանությունները Ստամբուլի հետ այլ հարթությունում են ցանկանում հաշվեհարդար տեսնել: Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն դատապարտվում է այդ թվում 7 տարի առաջ իր կատարած հրապարակումների համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր կին գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուն դատապարտվել էր մոտ 10 տարվա ազատազրկման:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА