o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի պատճառ է դարձել

09.09.2019 13:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի պատճառ է դարձել

Քահանայի և ուխտավորների տեսնելով՝ զարմացած տեղի բնակչությունը հեռախոսով լուսանկարներ է արել և պահանջել պաշտոնատար անձանցից միջամտել և արգելել այն, փոխանցում է hyetert.org-ը:

Հրապարակված տեսանյութում «Տեր ողորմեա» երգող հայերին թուրքերեն փորձում են ասել, թե «այստեղ  այսպես չեն անում», սակայն ուխտավորները շարունակում են իրենց աղոթքը:

ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀԱՆՈՒՄ Է 400 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցում հայ ուխտավորների աղոթքը թուրքական մամուլում «Հայերը մզկիթում պատարագ են անում» վերնագրերով նյութերի տարափի պատճառ է դարձել: Մասնավորապես, այս լուրն այդպես են վերնագրել «Իհլաս» լրատվական գործակալությունը, «Հաբերթյուրք»-ը:

Նշենք, որ 10-րդ դարին վերագրվող Կարսի Հայ առաքելական Սբ. Առաքելոց եկեղեցին Օսմանյան պետության շրջանում վերածվել է մզկիթի, Ցարական Ռուսաստանի շրջանում վերածվել է ուղղափառ եկեղեցու: 1918թ. Հայաստանի Հանրապետության հռչակմամբ այն գործել է որպես հայկական եկեղեցի, մինչև որ 1920թ. Կարսի նահանգի կորստով վերածվել է մզկիթի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА