o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Գևորգյանի համերգն ավարտվեց տերունական աղոթքով

09.09.2019 12:13 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արա Գևորգյանի համերգն ավարտվեց տերունական աղոթքով

Սեպտեմբերի 7-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության նախաձեռնությամբ  կայացավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող անմոռանալի համերգը: Միջոցառմանն արտիստի հետ նաև հանդես եկան ՀՀ Պարի պետական անսամբլը, Էլեն Գրգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Milen show-ballet dance school», «Վահագն» դհոլահարների անսամբլը և հատուկ հյուր`Rony Barrak-ը: 
Տարին նաև հոբելյանական էր. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է:

Ավարտվեց աշխարհասփյուռ երիտասարդների ուխտագնացությունը դեպի Արցախ

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է«Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին», որը աջակցում է կազմակերպել քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նոր ստեղծագործություններ: Երեկոյի ժամանակ հնչեց նաև Արա Գևորգյանի՝ «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո:  Ի դեպ, համերգին ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: 

Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրաններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրեր, իսկ կատարման ավարտին միահամուռ տերունական աղոթքով էլ ներկաները իրենց օգնությունն ու աջակցությունը  հաղորդեցին երեխներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА