o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է

09.09.2019 09:36 ԻՐԱՎՈՒՆՔ
ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)

«2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նա հավելել է, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:

Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և Հայաստանին փոխանցելու մասին դիմումը ՌԴ-ում ստացել են որոշ ժամանակ առաջ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում նրա տան հասցեն:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА