o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Sofascore-ը Մխիթարյանի խաղին 10 հնարավորից 9.5 գնահատականն է տվել

08.09.2019 23:04 ՍՊՈՐՏ
Sofascore-ը Մխիթարյանի  խաղին 10 հնարավորից 9.5 գնահատականն է տվել

 

 

Հայաստանի հավաքականի՝ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տոնած հրաշալի (4-2) հաղթանակից հետո Sofascore վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է թիմերի և ֆուտբոլիստների գնահատականները:

Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի. Ֆոնսեկա

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի հարված հետո նաև մրցակցի ֆուտբոլիստը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Կայքը Հենրիխի խաղին 10 հնարավորից 9.5 գնահատականն է տվել:

Հայաստանի հավաքականի խաղը գնահատվել է 7.04 միավոր, իսկ բոսնիացիների խաղը՝ 6.71 միավոր:

Արամ Հայրապետյանն արժանացել է 7.3 միավորի, Կամո Հովհաննիսյանը՝ 6.6, Հայկ Իշխանյանը՝ 6.6, Վարազդատ Հարոյանը՝ 5.8, Հովհաննես Համբարձումյանը՝ 8.5, Ռումյան Հովսեփյանը՝ 6.6, Գևորգ Ղազարյանը՝ 7, Տիգրան Բարսեղյանը՝ 7.8, Կառլեն Մկրտչյանը՝ 6.6, իսկ Սարգիս Ադամյանը՝ 6.5:

Փոխարինման դուրս եկած Արման Հովհաննիսյանն արժանացել է 6.5 միավորի, իսկ Էրիկ Վարդանյանն ու Արտակ Գրիգորյանը՝ 6.6 գնահատականին:

Բոսնիացիների կազմում լավագույն խաղը ցուցադրել է Ամեր Գոյակը՝ արժանանալով 8.3 գնահատականին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА