o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում ամենից հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է

08.09.2019 20:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում ամենից հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է

Թուրքիայում առավել հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է, որն այս առումով գերազանցում է անգամ սրտանոթային հիվանդություններին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Կանադայի «McMaster» համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 35-70 տարեկան ավելի քան 160․000 հիվանդի հիվանդության և մահվան պատմությունները։

Թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ

2005-2016 թթ․ ընդգրկող ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ամենամեծ մահացությունները դեռևս գրանցվում են սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով։ Բայց բարձր և միջին եկամուտ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Կանադան, Չիլին, Արգենտինան, Լեհաստանը և Թուրքիան, քաղցկեղը մահվան հանգեցնող առաջատար հիվանդություն է դարձել

Բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղից մահացությունների թիվը կրկնակի անգամ գերազանցում է սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունների թվին։ Իսկ ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ հարաբերակցությունն արդեն հասնում է 3/1-ի։

Ըստ մասնագետների՝ առաջիկայում քաղցկեղը կարող է դառնալ ընդհանրապես ողջ աշխարհում մահացությունների ամենահիմնական պատճառը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА