o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարը մնալու է որպես սար, «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում».ՔՊ ակտիվիստը դիմել վարչապետին

08.09.2019 12:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամուլսարը մնալու է որպես սար, «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում».ՔՊ ակտիվիստը դիմել վարչապետին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված, ապա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ նշանակված ակտիվիստ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի հարցում կառավարության՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանի կեցվածքին։

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով

«Ինչ ասեմ .Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում : Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»,-գրել է նա:

Ակտիվիստը նշել է՝ Ամուլսարը մնալու է որպես սար: «Նայեք ձեր ատամները չփշրվի սարի ստորոտներում»,-գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել․ «Բանը ՝ պայքար եք ուզում , կստանաք»։

Նա նաև դիմել է նախկինում այլ կարծիք ունեցող պաշտոնյաներին նու հարցրել՝ «ձեր անցյալն ա կեղծ, թե՞ ներկան»։

«Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար , բայց հիմա կողմ են արդեն(պաշտոնա , մանդատա , բանա ) , ձեր անցյալնա՞ կեղծ , թե՞ ներկան ։Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը ։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ , համ էլ վարչապետին։
Պարոն Փաշինյան , քաղաքական քամելիոնները ամենա վտանգավոր սողուններն են , էլ բան չունեմ ասելու»,-գրել է նա։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА