o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանին ստիպված բաց են թողնելու. ինչ հետեւանքներ դա կառաջացնի

08.09.2019 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քոչարյանին ստիպված բաց են թողնելու. ինչ հետեւանքներ դա կառաջացնի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը վերջին օրերին բուռն կրքեր եւ տահոգությունների է առաջացել իշխանական վերին օղակներում եւ Նիկոլի մերձավոր շրջապատում: Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրի, այս օրերին անցկացվում են արտկարգ խորհրդակցություններ, քննարկումներ՝ փորձելով ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք գտնել: Սակայն միակ եզրակացությունը, որն եկել են, հետեւյալն է: ՍԴ որոշումը միանշանակ է, օրինական որեւէ հիմք չկա Քոչարյանին հետագայում էլ բանտում պահելու համար: Ավելին, որոշումից հետո այս մի քանի օրը Երկրորդ նախագահին բանտում թողնելն արդեն իսկ ՍԴ որոշման չկատարում է՝ քրեորեն պատժելի արարք: Ուստիեւ, որպես ելք, կա երկու տեսանելի ճանապարհ: Առաջինը, պաշտոնապես հռչակել, որ Սահմանադրական Դատարանն ապօրինի կառույց է, եւ նրա որոշումներն առ ոչինչ են: Սակայն այստեղ միանգամից երեք լուրջ խնդիր կա: Առաջինը. այս պահին ՍԴ-ն գործում է, որպես պետական կառույց, նրա անդամները գնում են աշխատանքի, վարձատրվում են պետության ֆինանսավորման հաշվին եւ այլն: Այսինքն, ՍԴ-ն ապօրինի կառույց հռչակելու դեպքում նաեւ այդ հարցի պատասխանը պետք է տան. իսկ ինչո՞ւ էին մինչ այս, ասենք, փող տալիս այդ մարդկանց: Բացի այդ, ինչ-որ պատկան պաշտոնյա պետք է հայտարարի. «Ուսումնասիրեցի եւ որոշեցի, որ ՍԴ-ն ապօրինի է»: Սակայն նման լիազորություններ ունեցող պաշտոնյա կամ կառույց Հայաստանում պարզապես չկա: Միակ պաշտոնյան, ով կարող է իրեն նման ֆունկցիա վերագրել, երկրի նախագահն է՝ որպես Սահմանադրության երաշխավոր: Սակայն բոլորն են հասկանում, որ Արմեն Սարգսյանն իրականում չունի ՍԴ-ն ապօրինի համարելու լիազորություն: Երկրորդը, նա որեւէ դեպքում նման քայլի չի գնա. այդ դեպքում ողջ պատասխանատվությունը հենց նրա վրա է մնալու: Իսկ եթե ցանկացած այլ պաշտոնյի կամ կառույցի վրա դրվի ՍԴ-ն ապօրինի հռչակելու քայլը, ապա դա աշխարհով մեկ նույնպիսի աղմուկ կառաջացնի, ինչպիսին կլիներ, ասենք, եթե վերցնեին ու ՍԴ անդամներին առանց բացատրության փակեին բանտերում: Հասկանալով, որ նման բան չեն կարողանալու մարսել, վերնախավում այս սցենարից ձեռնպահ են մնացել, մինչեւ, ով իմանա, միգուցե, ինչ-որ գաղափար կծագի:

Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am

Երկրորդ սցենարը, որի մասին ըստ աղբյուր մտածել են, դա ՍԴ որոշումը բանի տեղ չդնելն ու Քոչարիանին բանտում պահելն է: Սակայն այս տարբերաակն էլ հեռանկարային չէ: Սա, ըստ էության, բոլորի համար վերջնականապես կֆիքսի, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Եվ այդ քայլը, ըստ վերեւների հաշվարկների, կունենա հետեւյալ զարգացումը: Նախ, երկրի ներսում կտրուկ կաճի Քոչարյանի վարկանիշը, արն առանց այդ էլ գնահատվում է մոտ 30-35 տոկոսի կարգի: Երկորդը. արդեն նաեւ մարդու ազատության իրավունքի կոպիտ ոտնահարման տեսանկյունից՝ Քոչարյանի գործը շատ ավելի արագ կդառնա միջազգային ատյանների քննության թեման, որի ելքը կանխավ հայտնի է: Վերջապես, դա օրակարգում կթողնի նաեւ Պուտինի՝ բանտում Քոչարյանին այցելելու թեման, որն այս անգամ դեռ մի բան էլ կհամեմվի ՍԴ որոշումը չկատարելու բարդություններով: Վերջապես, Քոչարյանի ազատ արձակման համար ուղակի պատասխանատուները, այդ թվում՝ նրա գործով դատավորը քաջ գիտակցում է, որ ՍԴ որոշման չկատարելն անձամբ իրեն է քրեական պատասխանատվության հեռանկարի առաջ կանգնեցնում, ինչի հետ կապված, ըստ աղբյուրի, իշխանություններին համապատասխան ազդակներ արդեն իսկ հղվել է: Այսինքն, որ ՍԴ որոշումը հրապարակվել է ուրբաթ, որին հաջորդել է ոչ աշխատանքային շաբաթ-կիրակին, որը դատավորի անգործությունն «արդարացնում» է: Բայց ահա այդ ձեւական արդարացումն էլ երկուշաբթի առավոտվանից չի լինի, եւ նա պետք է իր քայլը կատարի:

Ստիպված եմ տխրեցնել. Արփինե Հովհաննիսյան

Արդյունքում, եթե մինչեւ վաղը առավոտ իշխանական վերնախավում ինչ-որ ելք չգտնեն, Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Նման սցենարի հետ սկսելով կամաց-կամաց հաշտվել, մտածելով, որ կարելի է, վերջին հաշվով, նախաքննական մարմինների ներիկայացուցիչներին «ժորտվա տալ»՝ Քոչարյանի գործ «կարելու» մեղադրանքով, եւ թեման փակել: Այնուամենայնիվ Նիկոլի մերձավոր շրջապատում ծանր մտահոգությունները պահպանվում են՝ կապված սպասվող նոր իրավիճակի հետ: Կա այն ոչ անհիմն կարծիքը, որ Քոչարյանի ազատ լինելու փաստն իշխանական վերին եւ միջին օղակներում անմիջապես նկատելիորեն կսրի առնետավազքիային միտումները՝ միաժամանակ էականորեն նվազեցնելով կառավարելիությունը: Առավել եւս, որ, ըստ նույն հշվարկների, ազատության մեջ հայտնվելու դեպքում եւս Քոչարյանի վարկանիշը հերթական կտրուկ աճը կունենա, եւ դրա դիմաց՝ Նիկոլի վարկանիշը հերթական անկումը: Հաջորդը. այս դեպքում արդեն անխուսափելիորեն Պուտին-Քոչարյան հանդիպումը կկայանա, որը ոչ միայն եւս մեկ անգամ կավելացնի Երկրորդ նախագաահի վարկանիշը, այլ նաեւ կակտիվանա նրա շուրջ քաղաքական դաշտի համախմբումը: Այդ թվում՝ արցախյան եւ հայաստանյան հին զինվորականության, հաշվի առնելով, որ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ԵԿՄ-ն այդպես էլ չդարձավ այդ համախմբման կենտրոնը: Ու չնայած այս եւ մի շարք այլ տեսանելի հետեւանքների, գոնե այս պահի դրությամբ Նիկոլի մերձավոր շրջապատին այդպես էլ չի հաջողվում նմանօրինակ արգացումները կանխելու միջոց գտնել: Որոշ հույսեր կապել էին սորոսական «ծռերի» եւ տարաբնույթ ժիրոների հետ, սակայն նաեւ հասկանալով, որ դա էլ բան չի տալիս:

Ս.Աբրամյան

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА