o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անդրեեսկուն հաղթանակի համար ներողություն է խնդրել Սերենա Ուիլյամսից և երկրպագուներից

08.09.2019 20:55 ՍՊՈՐՏ
Անդրեեսկուն հաղթանակի համար ներողություն է խնդրել Սերենա Ուիլյամսից և երկրպագուներից

US Open-ի նորընծա չեմպիոն, կանադուհի Բիանկա Անդրեեսկուն ներողություն է խնդրել ամերիկուհի Սերենա Ուիլյամսից, որին հաղթել է ԱՄՆ Բաց առաջնության եզրափակիչ խաղում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նուրսուլթան 2019. Գալստյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, Ամոյանը ևս կպայքարի բրոնզի համար

«Գիտեմ, բոլորը ցանկանում էին, որ հաղթանակ տոնի Սերենան, այնպես որ ներողություն եմ խնդրում բոլորից: Շնորհակալ եմ իմ երկրպագուներից: Շատ ոգևորված եմ: Հիանալի էր հանդես գալ այս կորտում` թենիսի իսկական լեգենդ Սերենայի հետ միասին»,- ասել է 19-ամյա Անդրեեսկուն:

Հիշեցնենք, որ Անդրեեսկուն առաջին անգամ էր մասնակցում US Open-ին։ Տարվա սկզբում նա WTA-ի վարկանշային աղյուսակի նույնիսկ թոփ-150-ի մեջ չէր մտնում։ Բիանկա Անդրեեսկուն առաջին կանադացին է, ով հաղթում է Մեծ Սաղավարտի մրցաշարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА