o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգիչ Ադիս Հարմանդյանի հոգեհանգիստը Լոս Անջելեսում (Ուղիղ հեռարձակում)

08.09.2019 02:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երգիչ Ադիս Հարմանդյանի հոգեհանգիստը Լոս Անջելեսում (Ուղիղ հեռարձակում)

Այս պահին Լոս Անջելեսում ընթանում է լիբանանահայ հայտնի երգիչ ԱԴԻՍ ՀԱՐՄԱՆԴՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը: Տեղեկացնենք, որ հանգուցյալի հարազատները խնդրել են, որպեսզի ծաղկեպսակների փոխարեն՝ ցանկացողները նվիրատվություն կատարեն Լիբանանի Բիբլոս քաղաքում գործող «Թռչնոց բույն» հայկական անկախ որբանոցի համար, որը հովանավորվում է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Հիշեցնենք, որ 74-ամյա երգիչը տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում եւ պայքարում էր կյանքի համար, իսկ սեպտեմբերի 1-ին կնքեց իր մահկանացուն: Հարմանդյանը հայ փոփ երգերի միջազգային ռահվիրան է, քանի որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքի հեղինակն էր Հասմիկ Մանասերյանը: Առաջինը լույս է տեսել եւ հանրաճանաչ դարձել նրա «Ծաղիկներ» երգը։ Հայտնի երգերից են նաեւ «Նունե», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար» եւ այլ հայտնի ու սիրված երգերը: Նա թողարկել է մոտավորապես 30 ալբոմ։ Ա. Հարմանդյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը եղել է ամիսներ առաջ, որտեղ միայն գրել էր. «Գնահատեք բոլորի սերն ու աջակցությունը... Շնորհակալություն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА