o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փրկարարները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

07.09.2019 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փրկարարները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրշեջ-փրկարարները մարել են 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Փրկարարները կանխել են Լինդա Հ.-ի (ծնված 1998 թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА