o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընկճախտը գենետիկ կապ ունի 22 այլ հիվանդությունների հետ. հետազոտություն

07.09.2019 19:29 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ընկճախտը գենետիկ կապ ունի 22 այլ հիվանդությունների հետ. հետազոտություն

Գենետիկ բնույթ ունեցող ընկճախտը կապ ունի 22 այլ հիվանդությունների հետ՝ պարզել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այդ հիվանդությունների թվում են՝ սրտի իշեմիկ հիվանդություն, ասթմա, էզոֆագիտ, ստամոքսաաղիքաբորբ եւ միզամուղ համակարգի խանգարումներ:

Քաղցր ըմպելիքներից հրաժարումը թեյի կամ սուրճի օգտին կպաշտպանի դիաբետից. հետազոտություն

Գիտնականները վերլուծել են մոտ 337 000 մարդու տվյալներ՝ ցանկանալով հասկանալ՝ կա արդյոք կապ ընկճախտի եւ 925 հիվանդությունների միջեւ: Պարզվել է, որ 22 հիվանդություն իսկապես կապ ունի ընկճախտի հետ:

Գիտնականները նշում են, որ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների որոշ դեպքերում բարդությունները պայմանավորված են ընկճախտի բուժման համար դեղամիջոցների կողմնակի ազդեցությամբ:

Առողջական խնդիրներից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սննդակարգին եւ կենսակերպին, ինչը կօգնի պայքարել ընկճախտի եւ դրա հետ կապված սոմատիկ հիվանդությունների դեմ:

Գիտնականները նաեւ նշում են, որ ընկճախտով տառապող պացիենտները զուգահեռաբար այլ հետազոտություններ պետք է անցնեն՝ պարզելու համար՝ արդյոք այլ հիվանդություններ ունեն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА