o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալայզիայի նախկին թագավորը փոշմանել է իր անձնական կյանքում կատարած ընտրության համար

07.09.2019 19:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մալայզիայի նախկին թագավորը փոշմանել է իր անձնական կյանքում կատարած ընտրության համար

Մալայզիայի նախկին թագավոր, Կելանտան նահանգի սուլթան Մուհամմադ V-ը ափսոսանք է հայտնել՝ կապված իր անձնական կյանքում կատարած ընտրության եւ վերջին շրջանում սոցցանցերում իր անձնական լուսանկարների հայտնվելու կապակցությամբ: Նման հայտարարությամբ նախկին թագավորի անունից հանդես է եկել սուլթանության պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Շաֆրիմանը՝ չհստակեցնելով, թե իր կյանքի կոնկրետ որ հատվածի համար է զղջում նախկին թագավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

«Նորին թագավորական մեծությունը զղջում է իր անձնական կյանքում կատարած ընտրության համար, որը խառնաշփոթ է ստեղծել, ինչպես նաեւ խոսակցությունների եւ չստուգված ինֆորմացիայի տեղիք է տվել: նա հույս ունի, որ իր ենթակաները չեն շեղվի դրանով, այլ կշարունակեն աղոթել հանուն սուլթանի գերդաստանի»,- ասվում է Շաֆրիմանի հայտարարության մեջ: Բացի այդ, նա կտրականապես հերքել է լուսանկարների հետ հրապարակված բոլոր մեկնաբանությունները՝ դրանք կեղծիք անվանելով:

Չնայած դրան՝ շատերը կարծում են, որ նման արձագանքի պատճառ են դարձել նախկին թագավորի նախկին կնոջ՝ «Միսս Մոսկվա-2015» Օքսանա Վոեվոդինայի Instagram-յան հրապարակումները, որտեղ նա ներկայացնում է նախկին թագավորի հետ կյանքի մանրամասները:

Աղջիկը, մասնավորապես, գրել է սուլթանից ամուսնալուծվելու պատճառների մասին: Վոեվոդինան եւ Մուհամմադ V-ն ամուսնացել էին անցած տարի նոյեմբերին, հարսանեկան արարողություն էին կազմակերպել Մոսկվայում եւ Մալայզիայում: Ամուսնության համար աղջիկն իսլամ էր ընդունել: Հունվարին սուլթանը ստիպված էր եղել ամուսնության պատճառով հրաժարվել գահից: Մայիսին նրանք երեխա էին ունեցել, սակայն արդեն հունիսին Մալայզիայում հայտնել էին ամուսնալուծության մասին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА