o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես մաքրել արծաթե թեւնոցը

08.09.2019 12:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես մաքրել արծաթե թեւնոցը

Արծաթե թեւնոցների յուրահատկություններից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում դրանք մգանում եւ կորցնում են իրենց գրավիչ փայլը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի շփման ու փոխազդեցության հետեւանքով այս թանկարժեք նյութն օքսիդանում է, եւ նրա մակերեսին արծաթի օքսիդ է առաջանում. հետեւաբար, ի հայտ է գալիս այդ մուգ գունավորումը։ Սակայն արծաթի փայլը շատ հեշտությամբ կարելի է վերականգնել՝ հետեւելով մեր խորհուրդներին։

Ահա թե ինչպես եք դուք կործանում ձեր հարաբերությունները` համաձայն ձեր Կենդանակեևրպի նշանի

Իհարկե, արծաթե թեւնոցները կարելի է մաքրել սոդայով եւ անուշադրի սպիրտով, բայց մենք առաջարկում ենք ավելի հեշտ ու պարզ մեթոդ։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը փայլաթիթեղի երկու կտոր, եռացրած ջուր եւ կերակրի սոդա։

 

Ինչպես մաքրել. փայլաթիթեղը բաժանում եք մեծ կամ փոքր հատվածների, ալյումինե փայլաթիթեղը դնում ապակե տարայի մեջ։ Այնուհետեւ լցնում եք երկու ճաշի գդալ կերկարի սոդան, արծաթե թեւոցը դնում ապակե տարայի մեջ եւ ավելացնում եռացրած ջուրը։ Ընդամենը մի քանի վայրկյան անց կտեսնեք, թե ինչպես է փոխվում եւ պայծառանում թեւնոցի գույնը։ Այս ամենից հետո մնում է միայն լվանալ եւ չորացնել թեւնոցը։ Հավատացեք, այս գործընթացից հետո թեւնոցը երկար ժամանակ չի գունափոխվի։

Ի դեպ, մելքիորե սպասքը նույնպես կարող եք այս ձեւով լվանալ եւ մաքրել։

Ցուցում. ալյումինե փայլաթիթեղը չի կարելի երկրորդ անգամ օգտագործել. այն պետք  է դեն նետել։



Աղբյուրը՝ beltashop.ru

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА