o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակոց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների խանութի ուղղությամբ. կասկածյալը բերման է ենթարկվել

07.09.2019 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կրակոց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների խանութի ուղղությամբ. կասկածյալը բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 3:50-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի Chronograph Armenia ժամացույցների խանութի ուղղությամբ կրակոց է հնչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ

«ՊՊԾ գնդի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ,  23-ամյա Սամվել Մ-ին: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ, երկարափող հրազեն: Նա գողություն կատարելու նպատակով փորձել է կրակոցի միջոցով կոտրել խանութի դռան ապակին: Սակայն իր կամքից անկախ հանցագործությունը ավարտին չի հասցրել»,- նշեց նա:

Վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում կատարվում է փորձաքննություն, նախապատրաստվում են  նյութեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА