o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

07.09.2019 11:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվող քաղաքացին  հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։

Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ. Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը

ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։

Խափանման միջոցը՝ կալանք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА