o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Թատրոնների», էքսպերտիզաների միջոցով մեզ խաբում են». (տեսանյութ)

06.09.2019 23:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
««Թատրոնների», էքսպերտիզաների միջոցով մեզ խաբում են». (տեսանյութ)

Երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ կարծիքով այն, ինչ արվեց հեղափոխությունից հետո մշակույթում, ուղղակի զայրույթ առաջացրեց

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

-Արվեստի, հոգեւորի, կրթական բնագավառներում ամեն ինչ խառնեցին ու թողեցին, ոչ մի նպաստավոր պայմաններ չստեղծվեցին, մշակույթում ոչինչ չփոխվեց դեպի լավը: Շատ բաներ կային, որ կարող էր արվել, բայց չի արվել ու չի արվում, դա արդեն մի քիչ անհանգստություն է առաջացնում, ոչ միայն ինձ մոտ, այլ իմ ողջ շրջապատում:

- Դուք մշտապես ակտիվ դեմ եք արտահայտվում հանրության համար մտահոգիչ թեմաների շուրջ, օրինակ` Գարդասիլի, Ամուլսարի...

- Այո, Առողջապահության նախարարության սխալ աշխատաոճի մասին միշտ էլ բարձրաձայնել եմ, այսօր էլ գերխնդիր է Ամուլսարը: Լինի արվեստագետ, թե` հասարակ քաղաքացի, Ամուլսարը գերխնդիր է մեր առաջ դրված, եւ դա քնեցնել, մեղմել ոչ մի կերպ չի ստացվելու, որովհետեւ մենք ուղղակի թույլ չենք տալու: Հայաստանը մեր հողն է, մեր երեխաների առողջությունն է, մեր ապագան է: Մետաղական հանքարդյունաբերություն, այն էլ` Ամուլսար, որը դեռ Սովետի օրոք հետաքննվել եւ ուղղակի արգելվել է շահագործվել: Հիմա էլ ինչ-որ թատրոնների, նոր էքսպերտիզաների միջոցով մեզ խաբում են, չի անցնելու, որովհետեւ փաստերը շատ են, որ Ամուլսարը շահագործել չի կարելի: Տեսեք, ՊԵԿ-ում ասացին` դուք եք ընտրել այս ԱԺ-ն գնացեք, բողոքեք: Այո, ես եմ ընտրել, քանի որ իմ ծնած ԱԺ-ն է` իմ երեխան է, ես իրավունք ունեմ ե՛ւ բարկանալ, ե՛ւ պատժել, ե՛ւ սիրել: Մենք իսկապես լուրջ խնդիրներ ունենք, պետք չի դրանք թմրեցնել, քնեցնել այն հույսով, որ կհանգստանանք` հեշտ կանցնի, ո՛չ, չի՛ լինելու այդպես, չենք քնելու, Ամուլսարը գերխնդիր է:.

- Բայց Ձեր ընտրած ԱԺ-ում տարօրինակ բաներ են տեղի ունենում, տրանսգենդեր է  հայտնվում, հետո որոշում են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել: Այս դեպքում ծնողի իրավունքով բարկանո՞ւմ եք:

- Մի կողմից` բարկանում եմ, մյուս կողմից` հասկանում եմ, որ մանկապարտեզի հանդեսի նման ինչ-որ բաներ են: Անշուշտ, մենք մեկ ազգ ենք, ազգերի խառնուրդ չենք, բնական է, որ ցանկացած գիտակից մարդ պիտի դրան դեմ լինի: Եվրոպայից բերված օրենքները շատ անբնական են եւ իրենց իմաստին չծառայող: Ընտանիքները վերացնելու նպատակ կա, ոչ թե` միասեռականներին պաշտպանելու, միասեռականները միշտ էլ պաշտպանված են եղել: Կամ եթե ինչ-որ մեկն ուզի նրանց նեղել, մեկ է, նեղելու է, մենք այս ազգն ենք, պետք չի մեզ կոնվենցիաներ պարտադրել, մենք ունենք մեր կրոնը, մենք ընտանիքապաշտ ազգ ենք, եւ ոչ ոք կողմ չի լինելու այդ կոնվենցիային:

Ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА