o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համաձայն Nike-ի հետ պայմանագրի՝ մինչև 2026 թվականը Ռոնալդուն 162 միլիոն եվրո կվաստակի

06.09.2019 23:48 ՍՊՈՐՏ
 Համաձայն Nike-ի հետ պայմանագրի՝ մինչև 2026 թվականը Ռոնալդուն 162 միլիոն եվրո կվաստակի

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Nike ապրանքանիշի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի են դարձել՝ գրում է Spiegel-ը:

Աղբյուրը, հղում կատարելով Football Leaks-ին, հաղորդում է, որ ըստ պայմանագրի՝ Կրիշտիանուն Nike ապրանքանիշից տարեկան 16,2 միլիոն եվրո գումար է ստանում: Պայմանագիրը կնքվել է 2016 թվականին և ուժի մեջ է մինչև 2026 թվականը:

Մեսսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Ռոնալդուն

Անհատական նշանակալի մրցանակ(«Ոսկե գնդակ», տարվա լավագույն ֆուտբոլիստ) ստանալու դեպքում նախատեսված է հավելավճար 4 միլիոն եվրոյի չափով:

2016 թվականին տեղեկություններ են տարածվել, թե Ռոնալդուն Nike ապրանքանիշի հետ կնքել է հավիտենական պայմանագիր՝ տարեկան 24 միլիոն եվրո արժողությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА