ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

06.09.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշումը, ըստ որի, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում` ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել£ Հիշեցնենք, որ հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին: Ի՞նչ է այս ամենը նշանակում, եւ ի՞նչ իրավական քայլեր պետք է հաջորդեն Սահմանադրական դատարանի նման որոշմանը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ, սահմանադրագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ:

«Իրավապահ մարմինները պետք է գտնեն այս կեղծիք տարածողին». Քոչարյանի աջակիցը՝ ֆոտոշոփ արված իր լուսանկարի մասին

– Պարոն Այվազյան, հետաքրքիր է` Ձեր դիտարկումը Սահմանադրական դատարանի հրապարակած վերոնշյալ որոշման մասին...

Որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ, եւ միայն որոշման վերջին մասի հետ կապված ցանկացած դատողություն անելը սխալ է:

Ամեն դեպքում, կասե՞ք, թե Սահմանադրական դատարանի նման որոշումից հետո` իրավական ի՞նչ փուլեր են հաջորդում:

Թե ինչ փուլեր պետք է հաջորդեն, կարող ենք ասել, երբ որոշումն ամբողջությամբ կարդանք: Ընդհանրապես հոդվածը ճանաչել հակասահմանադրական նշանակում է, որ այդ պահից սկսված նման հոդված էլ գոյություն չունի: Հիմա այդ հոդվածի հղումով` մինչ դատավարական գործողություններ կատարվելը դրանք կա՛մ պետք է վերանայվեն, կա՛մ չեղարկվեն: Իսկ մնացածն արդեն դիրքորոշումներում եւ հիմնավորումներում կերեւա:

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

Ընդհանրապես` եթե Սահմանադրական դատարանն այսպիսի որոշում է կայացնում, դրան պե՞տք է հաջորդեն որոշակի գործընթացներ, թե՞ այն պետք է ընդունել որպես վերջանական վճիռ:

Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ: Բայց Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է իր քննարկման առարկայի վերաբերյալ: Հոդվածը ճանաչված է հակասահմանադրական, բնականաբար, ուժը կորցրած, եւ այդտեղ արդեն Սահմանադրական դատարանն անելիք չունի: Գործընթացը պետք է դրա հիման վրա սկսեն վարույթ իրականացնող մարմինները, եւ դրա հիման վրա փաստաբանները նոր միջնորդություններ ներկայացնեն: Սա է ընթացակարգը:

​​​​​​​«Մանիպուլյացիան շարունակվում է». ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները

ՍԴ-ի որոշումը հրապարակելուց հետո` ի՞նչ ժամկետներում:

Ժամկետի խնդիր չկա, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է մտնում եւ վերանայման ու բողոքարկման ենթարկա չէ:

Այսօր քննարկման թիվ մեկ հարցը հետեւյալն է, թե քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելը ենթադրո՞ւմ է, որ Ռ. Քոչարյանը պետք է անհապաղ կալանքից ազատվի, թե` ոչ:

«Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» (Տեսանյութ)

Դեռ պետք է դատարանի դիրքորոշումներին ծանոթանանք, թե չէ միայն ՍԴ-ի հրապարակած որոշման եզրափակիչ մասով հնարավոր չէ ինչ-որ բան ասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА