o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի». Էլինար Վարդանյան

06.09.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի». Էլինար Վարդանյան

Շաբաթվա գլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումն է, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի` նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը` 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը` 135-րդը` Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքական շրջանակներում ՍԴ որոշման մասին տարբեր կարծիքներ են հնչում, մասնագետների համար` ամեն ինչ պարզ է, սակայն մի մասը իր մեջ գտնում է համարձակություն` բարձրաձայնելու, մյուս մասը դեռ հապաղում է: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ գումարման մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

«ԱԺ-ն հաստատեց, որ ՍԴ անդամները դատավորներ են համարվում». Ռոբերտ Մարգարյան

«ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ»

– Տիկին Վարդանյան, ի՞նչ է ենթադրում ՍԴ որոշումը, եւ արդյոք այն պարտադիր է դատական մարմինների համար:

Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ-ն կայացրեց որոշում, եւ այն պարտադիր է ե՛ւ դատական մարմինների, ե՛ւ գործադիր իշխանության, ե՛ւ մնացած պետական կառույցների համար: Ուրիշ մեկնաբանություն գոյություն ունենալ չի կարող: Ցանկացած այլ մեկնաբանություն եւ կոչեր պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձեր են: Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա լրիվ այլ խոսակցություն է, լրիվ այլ` ընտրություն: Եթե` ոչ, ապա մենք պարտավոր ենք ընդունել եւ կյանքի կոչել ՍԴ որոշումը` անկախ որեւէ այլ նախասիրությունից:

Փաբանները գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Վ. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

ՍԴ որոշումն առ այն, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի:

Որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է անձի իրավունքների խախտում, որոնց թվում է հատկապես անձի ազատության իրավունքի խախտումը: Եվ այս խախտված իրավունքը պետք է վերականգնվի: Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիության ինստիտուտ, սակայն օրեսնդրությունը չի սահմանում նրա քրեադատավարական իրացումը: Ահա այս հիմքով է Սահմանադրական դատարանը օրենսդրական կարգավորումը ճանաչել հակասահմանադրականԱյո, ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քորչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա չի կարող գտնվել կալանքի տակ:

«Իշխանությունն այն միֆը, որ ստեղծել էր իր շուրջ, փլուզվել է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

«ՍԴ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է»

– Ակնհայտ էր, որ բացահայտ ճնշում կար Սահմանադրական դատարանի վրա, սակայն ՍԴ դատավորները կայացրեցին իշխանության քիմքին ոչ հարմար որոշում: Ի՞նչ կասեք այս մասին:

Շատ ավելի կարեւոր է հասկանալ, որ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, այլ Սահմանադրականության մասին է: Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն դրեք ցանկացած այլ անուն, ով օգտվում է օրենքով նախատեսված անձեռնմխելիության իրավունքից եւ խնդրին մոտեցեք նույն կերպ: Հարցը Քոչարյանը չէ: Խնդիրը անձը չէ, սիրում ես, չես սիրում, արդեն էական չէ: Այստեղ շատ ավելի կարեւոր ու բարդ խնդիր է. պետությունը գնում է Սահմանադրական ճանապարհով, թե կոնկրետ անձանց ցանկություններով:

Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» սկսած գործընթացը կտապալվի

Այդուհանդերձ, հաշվի առնելով ՍԴ որոշումից հետո իշխանական թեւում առկա լռությունը` հնարավո՞ր է որեւէ իրավական ելք գտնել Ռ. Քոչարյանի կալանքը երկարաձգելու համար:

Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Եվ ցանկացած այլ զարգացում կնշանակի պետության դատաիրավական դաշտի կազմալուծում: Եթե կուզեք, ՍԴ այս որոշումը ապագայի համար է: Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք` իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու քենին ու սուբյեկտիվ  նախասիրություններին: Ես ուզում եմ ավելի բացել թեման` ՍԴ այս որոշումը Ն. Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաեւ, այնպես` ինչպես հաջորդ կամ հաջորդի հաջորդ երկրի ղեկավարների: Եթե այսօր ոտնահարվեց ՍԴ այս որոշումը, ու Ռ. Քոչարյանը անհապաղ ազատ չարձակվեցապա վաղը` երկրի հաջորդ ղեկավարների համար չի գործելու որեւէ երաշխիք: Իսկ դա պետության համար ամենավատ ավանդույթը կլինի:

Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են. Լարիսա Ալավերդյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА