o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նոր» Հայաստանում պաշտոն զբաղեցնելուց առաջ «ֆիլտրո՞ւմ են» սեփական կենսագրությունը

06.09.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նոր» Հայաստանում պաշտոն զբաղեցնելուց առաջ «ֆիլտրո՞ւմ են» սեփական կենսագրությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ ինտրիգները չեն մարում: Հիշեցնենք, որ վերջերս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից Զոյա Թադեւոսյանի դուստրը` ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆԸ, որն ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի քաղաքացիական կինն է: Սակայն Դիանա Գալոյանը շտապեց հերքել լուրը` նշելով, որ փոխնախարարն ընդամենն իր լավ ընկերն է: Այդուհանդերձ, իր ինքնակենսագրականում ռեկտորի պաշտոնակատարը ընտանեկան կարգավիճակը նշում է այսպես` «ամուսնացած է, ունի մեկ որդի»: Սակայն Դ. Գալոյանը երբեք չի գտնվել ամուսնական կարգավիճակում: Ինչո՞ւ եւ ի՞նչ խոսակցություններից է խուսափում ռեկտորի ժ.պ.ն` կեղծելով ընտանեկան կարգավիճակը` ակնհայտ է` կրթության ոլորտում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է բազմաթիվ ուսանողների կրթադաստիարակչական գործընթացին, այլ  կարգավիճակում գտնվելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ: Ռեկտորի պաշտոնակատարի ինքնակենսագրականում եւս մի հատված «ֆիլտրված է»: Դ. Գալոյանը, չգիտես ինչու, բաց է թողել այն, որ ժամանակին «Հայբուսակ» համալսարանում է աշխատել: Ինչեւէ, Դիանա Գալոյանի «լավ ընկերոջ» մասին ուշագրավ մանրամասներ են ներկայացրել «Իրավունքի» քաջատեղյակ աղբյուրները: Ըստ որի, վերջինս մեծ դժվարությամբ ավարտելով դպրոցը` տարիներ անց ընկերուհու ջանքերով առանց դժվարությունների ավարտել է տնտեսագիտական համալսարանը` ունենալով Գալոյանի կողմից գրված, այսինքն` արտագրված աշխատանք: Ավելին` նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալը չի փայլում կենսագրության անբասիրությամբ. կուլիսներում նույնիսկ շշուկներ են պտտվում, թե նա ժամանակին հայտնվել է նարկոլոգիական դիսպանսերում: Ի դեպ, տեղի ունեցած իշխանափոխության ժամանակ նա հայտնի էր, որպես ուսանողների առջեւ դռներ փակելով, որոնց վերաբերյալ փաստերը եւ տեսագրությունները համացանցի հիթ էին դարձել: Իսկ թե ո՞վ է եղել օրերս ուսանողների առջեւ դռներ փակող բուհի աշխատակիցը եւս բավական հետաքրքրական է: Այս պատմության «հերոսների» շարքին է ավելացել պրոռեկտոր ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը ուսանողների շրջանում ասում են, թե հայտնի է փողի դիմաց կարճ ժամանակում ատենախոսություններ գրելով: Ավելին` ըստ շրջանառվող լուրերի` նա սկզբունքայնորեն չի ընդունել նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության շուրջ խնդիրները, սակայն այժմ աչք է փակում Դիանա Գալոյանի արտագրության վերաբերյալ հրապարակված փաստերի վրա` կառչած մնալով իր ստանձնած պաշտոնից:

«Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ». Արմեն Սարգսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА