o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԴ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՊՏԱԿ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ»

06.09.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԴ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՊՏԱԿ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ»

ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` ՌՔոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը: Արդյունքում 35-րդ հոդվածի մասով ՍԴ-ն որոշեց, որ այն հակասահմանադրական է: Ըստ «Համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ընդհանուր առմամբ, սպասելի էր Սահմանադրական դատարանի նման որոշումը: Այս մասին նա մանրամասնեց «Իրավունքի» հետ զրույցում:

Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի»

Այնքան ակնհայտ խախտումներով էր ընթանում դատավարության ամբողջ գործընթացը, որ բնական է, բարձրագույն ատյանի դատարանը պետք է անդրադառնար այդ հարցին: Ըստ էության, փաստվեց, որ գոնե անձնական ազատության իմաստով սահմանափակված են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները եւ որոշ դրույթներ, հոդվածներ հակասահմանադրական ճանաչվեցին: Իհարկե, ընդհանուր որոշումը կհրապարակվի, եւ ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց կարող ենք ասել, որ այս որոշումը նաեւ ապտակ էր Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված դատական համակարգին եւ գլխավոր դատախազությանը: Այս որոշումն ընդհանուր առմամբ` հօգուտ Քոչարյանի էր:

Անդրանիկ Քոչարյանի որդին՝ բանակում չծառայելու մասին (Տեսանյութ)

Պարոն Հարությունյան, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը:

Պետք է որոշմանն անդրադառնա առաջին ատյանի դատարանը եւ հնարավոր է, չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն ազատվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА