o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

06.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Եվ այսպես, ՍԴ-ն ընդունեց այն որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը փաստացի ճանաչվում է հակասահմանադրական: Դրան հետեւեց քայլոների աներեւակայելի հիսթերիան եւ Նիկոլի, ժողովրդական խոսքով ասած` «մանթրաժը»: Անգամ հավես չունի սեփական էջում հերթական կրկեսային գրառումներ անելու: Ու հանրությունը հայտնվել է սպասման մեջ, թե այս անգամ ինչ արտասովոր, կտրուկ, արկածախնդրական քայլ կկատարի Նիկոլը:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԱՐԵՎՄՈ՞ՒՏՔ, ԹԵ՞ ԱՐԵՎԵԼՔ

Ըստ քայլոների ներսի տեղեկատվության արտահոսքի` ՍԴ որոշման հրապարակմանը նախորդող գիշերը նրանք նիստ էին անցկացրել, որի ընթացքում խուճապահար փորձում էին որոշել, թե ինչպես Քոչարյանի ազատ արձակման գործընթացի դեմն առնեն: Հնչել էին առաջարկություններ` շտապ Հրայր Թովմասյանի վրա քրեական գործ կարել եւ առանց նայելու բացասական արձագանքներին, կալանավորել, ոմանք էլ առաջարկում էին շրջափակել ՍԴ դատավորների տները, որպեսզի վերջիններս չկարողանան գալ եւ դատական նիստը չկայանաՍակայն  ամենաուշագրավն այն էր, որ ըստ մեր աղբյուրի` նիստի ընթացքում Նիկոլը քանիցս շեշտեց, որ անիծյալ ՍԴ-ի պատճառով «ձեռքից գնում է» Արցախում նույնպես հեղաշրջում իրականացնելու հնարավորությունը, իսկ առանց դրա, ամեն ինչ կորած է, եւ այլեւս ոչինչ չի խանգարի «ղարաբաղյան կլանին» վերատիրանալ իշխանությանըԻ դեպ, առավել քան հետաքրքիր է, որ ՍԴ որոշման հրապարակումից ընդամենը մեկ օր անց Նիկոլը հանդիպեց «ծռերին»` Ժիրայր Սէֆիլյանին եւ Գարեգին Չուգասզյանին: Այդ նիստի վերաբերյալ գրեթե ոչինչ չասվեց, Սէֆիլյանը սահմանափակվեց նրանով, որ ընդհանրական խոսքեր ասաց, թե համատեղ պայքարելու են նախկինների ռեւանշի փորձերի դեմ: Սակայն ուշագրավ ներքին տեղեկատվություն է հայթայթել «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, մասնավորապես. «Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի», ինչպես նաեւ «սորոսականների» միջեւ կայացած հանդիպման օրակարգում եղել է ընդամենը մեկ հարց` դա Ամուլսարի հանքի հարցն է: Նիկոլ Փաշինյանը որոշել է գործարկել Ամուլսարի հանքը»:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

«Մենք զգուշացրել էինք, որ «սորոսականներն» ու «Սանսա ծռերը» պատրաստվում են առեւտրի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ` Ամուլսարի հանքի հետ կապված: Նրանք նախկինում դրսեւորում էին ագրեսիվ վարք` Ջերմուկի եւ հարակից տարածքներում տեղի ունեցող ցույցերի ընթացքում, դրա արդյունքում բուն ջերմուկցիների ձեռքից վերցրին Ամուլսարի համար պայքարի էստաֆետը եւ դա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում փորձել են վերածել իրենց համար որոշակի դիվիդենտների: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է «սորոսականներից» եւ «սորոսի ծռերից» ինչ-ինչ խոստումների դիմաց երաշխիքներ ստանալ, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում աղմուկ չեն բարձրացնի: Արդյունքում նրանք համատեղ ուժերով մոլորեցնում են իսկական բնապահպաններին, ջերմուկցիներին` նրանց պայքարը տանելով մարելու ճանապարհով»,- ասաց Մալյանը: Բայց, անշուշտ, եթե բանը հասել է ակնհայտ տեռորիստներին ներգրավելուն` Ամուլսարի հանքը բացելու նպատակով, նշանակում է, որ «ծռերը» որպես ոչ պաշտոնական ուժային կառույց պետք է կիրառվեն նաեւ «հավաքական Սորոսի» կամ «հավաքական Արեւմուտքի» բոլոր մնացյալ պահանջներն էլ հեղափոխական ռեպրեսիաների միջոցով հայ հանրությանը պարտադրելու նպատակով: Իսկ դրանք են` տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, այսպես կոչված «անցումային արդարադատությունը», որով կվերածնվեն ստալինյան եռյակների տխուր ավանդույթները, եւ վերջապես, Արցախի հարցում` թուրքի հետ քիրվայականությունն ու մարտնչող խաղաղասիրությունըԸստ էության, այժմ նույն Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջեւ, թե ում «անձնատուր» լինի` ռուսներին, թե ամերիկացիներին, որպեսզի մի քիչ էլ կարողանա երկարաձգել արդեն բոլորի կոկորդում մնացած իր զազրելի իշխանավարությունը: «Ռուսական» տարբերակով Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի դեռ մինչեւ Վլադիմիր Պուտինի ժամանումը: Իսկ ազատության մեջ գտնվող Քոչարյանի պարագայում փողոցային շարժման այնպիսի հուժկու ալիք կբարձրանա, որ Նիկոլն ուզած-չուզած պետք է հրաժարական տա, կամ փախչիԻնչ վերաբերում է քայլոների խորհրդարանին, ապա մի վայրկյան իսկ կասկածել պետք չէ, որ նրանք կդիմեն առնետավազքի: Չէ՞ որ ունենք նախադեպը, թե ինչպես ՀՀՇ-ականները ԼՏՊ-ի հրաժարականի նախօրեին մեկ գիշերվա մեջ դարձան «երկրապահ», իսկ Նիկոլի քայլոները ՀՀՇ-ականների առավել անսկզբունքային եւ անբարոյական տեսակն ենԻսկ «ամերիկյան» տարբերակի պարագայում պետք է լինի մոտավորապես Միխայիլ Սահակաշվիլու գործողությունների կրկնությունը, որի նպատակը Հայաստանը ռուսական ազդեցությունից ամբողջովին պարպելը պետք է լինի: Սակայն դա էլ Նիկոլի համար փրկություն չի լինի: Նա ընդամենը Սահակաշվիլու ավելի թույլ եւ ծաղրանկարային դուբլիկատն է: Եվ, խոշոր հաշվով, երկու սցենարի պարագայում էլ Նիկոլի համար մնալու տեղ չկա: Որ մի աշխարհաքաղաքական կենտրոնի պոչն էլ նա բռնի` այդ կենտրոններին պետք են լուրջ մարդիկ իշխանության ղեկին, այլ ոչ թե այսպիսի ծաղրածուներ, ովքեր քանդելու խնդիրը չեն կարողանում լավ լուծելԻնչ վերաբերում է «Արեւելք, թե Արեւմուտք», ապա ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը դա համարում է  պարզունակ եւ, խոշոր հաշվով, կեղծ երընտրանք, քանզի մենք միաժամանակ ե՛ւ Արեւելք ենք, ե՛ւ Արեւմուտք, բայց ո՛չ Արեւելք ենք, ո՛չ էլ Արեւմուտք: Ըստ նրա. «Բայց մեր կյանքի ընթացքը, որդեգրած ուղին չեն բխում առարկայական այս իրողություններից: Մենք ամեն ինչով «ձգտում» ենք Արեւմուտք, իսկ Արեւելքում չենք փնտրում այն, ինչ պետք է փնտրել: Կա ներդաշնակության խախտում` «քաղաքակրթական Արեւմուտքի» եւ «մշակութային Արեւելքի» հանդեպ մեր կողմնորոշումներումՕրինակ, «քաղաքակիրթ աշխարհ» ասելով` մեզանում շատերն առավելապես հասկանում են «արեւմտյան աշխարհը», մնացածներին (այդ թվում` չինացիներին, ճապոնացիներին) թողնելով քաղաքակրթական «լուսանցքում»: Կամ անընդհատ տարփողվում է եվրոպական արժեքների եւ մեր արժեհամակարգի գրեթե նույնականության թեզը, կարծես թե, ասենք, Կոնֆուցիոսի բարոյախոսությունը եւ, առհասարակ, արեւելյան իմաստությունները խորթ են մեր արժեհամակարգինՄշակութային կամ քաղաքակրթական փոխազդեցութունների առումով մենք սնվել ենք ե՛ւ Արեւելքից (Ասիայից), ե՛ւ Արեւմուտքից (Եվրոպայից): Բայց, միաժամանակ, սնել ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին, եւ փոխադարձաբար հարստացելՄենք հոգով պետք է լինենք Արեւելքում` սնվենք այնտեղի հոգեւոր իմաստություններից, մտքով` Արեւմուտքում, մշտապես հաղորդակից բնագիտության եւ տեխնիկայի նվաճումներինՄենք դաշնակիցներ պետք է փնտրենք թե՛ Արեւելքում, թե՛ Արեւմուտքում` առավելապես ելնելով ժողովուրդների հոգեհարազատության եւ քաղաքակրթական ընդհանրության սկզբունքիցԻսկ ամենից առաջ մենք Մենք պետք է լինենք` իբրեւ Հայ եւ Հայաստան»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԻՆՉ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Ինչպես հայտնի է, Դանիել Իոաննիսյանի պես սորոսականին Արցախի ՏԻՄ ընտրություններին գործուղելու համար հենց պետբյուջեից հատկացվեց պատկառելի գումար: Գումար, որը հերիք է սորոսահպատակ մի ամբողջ ցանց ստեղծելու համար, որը պիտանի կլինի հեղաշրջում իրականացնելու: Բավականին ուշագրավ պնդումներ է անում  PolitRUS.com փորձագիտական հարթակում որպես Հովիկ Մովսիսյան ներկայացած անձը: Ի դեպ, դա նրա միակ հրապարակումն է այդ կայքում: Իսկ էությունն այն է, որ Նիկոլն Արցախում պատրաստում է ուժային հեղաշրջում: Ըստ էության, ռուսական այդ հարթակի հրապարակումը հիմնված է ինչ-ինչ տեղեկատվության արտահոսքի վրա: Հեղինակը պնդում է, որ քանզի Բակո Սահակյանը մերժելէ Նիկոլի վերջնագիրը` կեղծել ՏԻՄ ընտրությունները եւ Նիկոլի հավանությունը ստացած մարդկանց անցկացնել, եւ դրանից հետո Նիկոլը Արեւմուտքից արդեն ստացել է «դաբրո» հարցին ուժային լուծում տալու: Հովիկ Մովսիսյան ծածկանունով ներկայացողը պնդում է, որ Ստեփանակերտ գործուղված սորոսական դիտորդական խումբը կհայտարարի մասսայական ընտրախախտումների մասին, ինչից հետո Ստեփանակերտի փողոցներ դուրս կգան մի քանի հարյուր նախօրոք նախապատրաստված ակտիվիստներ, ովքեր իրավապահների հետ արյուն բախում կսադրեն: Իսկ դրանից հետո, այդ հարթակի պնդմամբ, Նիկոլը կդիմի ՀՀ ԱԺ-ին` ստանալու արտակարգ լիազորություններ, իբր Արցախը փրկելու նպատակով: Դրան պետք է հետեւի անձամբ Նիկոլին հավատարիմ մնացած հատուկ նշանակության որոշ զորամիավորումների մուտքը Ստեփանակերտ, Բակո Սահակյանի ձերբակալությունը, Արցախի խորհրդարանի ցրումը մինչեւ հանրաքվեի նշանակումը, որով իբր թե պետք է Արցախը իրավաբանորեն մտնի Հայաստանի կազմԹե ինչքանով թավշիստների կուլիսներում այդպիսի արկածախնդրական սցենար է քննարկվել` դժվար է ասել, բայց նման է, որ ռուսական այդ հարթակում հրապարակածը գոնե մասամբ ճշմարտություն է: Ախր, նկարագրվածը շատ է նման «Սասնա ծռերի» ուզածին: Իսկ Նիկոլը հենց նոր է հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին: Բնական է, որ դա կլինի շատ վտանգավոր ավանտյուրա, քանզի շարունակությունը պատերազմն է, իսկ Արեւմուտքի հովանու ներքո պատերազմելն ինչի է բերում` շատ պարզ տեսանք 2008-ի օգոստոսին, երբ վերջում Սահակաշվիլին ստիպված հրապարակավ կերել էր իր փողկապը:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА