o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գարեթ Բեյլ․ Չէի ասի, որ երջանիկ եմ «Ռեալում», բայց խաղում եմ

06.09.2019 11:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Գարեթ Բեյլ․ Չէի ասի, որ երջանիկ եմ «Ռեալում», բայց խաղում եմ

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ երջանիկ չի զգում իրեն Արքայական ակումբում։

«Հասկանում եմ, որ ինձ դարձրել էին քավության նոխազ, ինչն անարդար է եւ շատ ծանր եմ տարել։ Անցած մրցաշրջանի վերջում հեշտ չէր բոլորիս համար։

Մխիթարյանը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում.calcionews24

Չէի ասի, որ երջանիկ եմ, բայց խաղում եմ։ Խաղադաշտում մնում եմ պրոֆեսիոնալ եւ միշտ առավելագույնն եմ անում։

Անկեղծ ասած, վստահ չեմ, որ ամեն ինչ կարգավորվել է։ Ենթադրում եմ, որ դեռ պետք է զրուցել «Ռեալի» ղեկավարության հետ եւ հասնել եզրահանգման»,- Բեյլի խոսքը մեջբերում է Sky Sports.

Ամռանը «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բեյլին հորդորել էր հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА