o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

06.09.2019 08:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

Արտաշատի թատրոնում սեպտեմբերի 15-ին կկայանա Արամ Ավետիսյանի «Փրկության գինը» ֆիլմի պրեմիերան, հաջորդիվ ֆիլմը կցուցադրվի նաեւ Արարատում եւ Վեդիում: Արդեն հասանելի է ֆիլմի սաունդրեքը՝ երգիչ Վիգեն Ահարոնյանի կատարմամբ: Իսկ թե ինչ է սպասվում կինոսերներին մեծ պրեմիերայի ժամանակ, «Իրավունքը» մանրամասներ է պարզել ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

- Արամ, ֆիլմի պրոդուսերը, ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք, ինչպես նաեւ գլխավոր դերում եք: Բարդ չէ՞ր համատեղել այս ամենը:

- Իրականում շփվելով իմ աշակերտների հետ (Արտաշատում դերասանական ստուդիա ունի, - հեղինակ) ու քննարկելով շատ ու շատ կարեւոր հարցեր՝ առանձնացրեցի դպրոցի թեման, որը մեր օրերում շատ ակտուալ է: Թեման, որը շատ է տխրեցնում երեխաններին, իրենց մեջ տարբերությունն դնելն է ուսուցիչների կողմից: Իսկ մյուս կարեւոր կետը ծնողներն են: Ծնողներ, ովքեր բախտի քմահաճույքին են թողնում իրենց զավականերին ու լքում նրանց… Այս ամենը պատճառ դարձավ ֆիլմ գրելու… Սա իմ աշակերտների առաջին ֆիլմն էր, բոլորն անփորձ էին, շատերը՝ վախեցած, դրա համար որոշեցի ես էլ նկարվեմ ու իրենց հետ լինեմ, այդպես նրանք էլ էին վստահ իրենց ուժերին: Բացի այդ ֆիլմի կերպարներից Գոռը 20 տարեկան տղա էր, իսկ իմ ստուդիայում չկար այդ տարիքի տղա:

Ալեքս Միրզոյանը կվարի «Թոփ մոդել» ռեալիթի շոուն (Տեսանյութ)

- Սցենարի հիմքում իրակա՞ն պատմություն է, թե՞ այն Ձեր եւ Ձեր մուսայի վառ երեւակայության արդյունքն է:

- Սցենարի հիմքում երեք գլխավոր թեմաներ են` դպրոցականների կյանքը, Ծնողներ, ովքեր լքում են իրենց ընտանիքն ու երեխաներին թողնում բախտի քմահաճույքին եւ կյանքի դժվարությունները, երբ մարդ մնում է մենակ, բայց հույսը չի կորցնում

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

- Ֆիլմում կան ե՛ւ փորձառու դերասաններ, ե՛ւ սկսնակներ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընտրել դերասանական կազմին:

- Ֆիլմում փորձառու դերասններ շատ քիչ են: Հոր կերպարում հանդես է եկել տաղանդավոր դերասան Արսեն Գրիգորյանը, մյուս կերպարները բոլորն էլ իմ ստուդիայի երեխաններն են, բայց նրանք էլ իրենց դերը կատարել են փայլուն:

Բերման է ենթարկվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

- Մի փոքր կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում կինոսերներին սեպտեմբերի 15-ին:

- Կարծում եմ՝ այն կհետաքրքրի բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման: Շատերը ֆիլմում կտեսնեն իրենց կերպարը, շատերը կհիշեն իրենց անցած ճանապարհը, շատերը կհուզվեն: Մի խոսքով՝ կարծես թե, շատ բացեցի փակագծերը (ծիծաղում է, - հեղինակ):

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

- Իսկ «Փրկության գինը» թա՞նկ նստեց Ձեզ վրա՝ բառի թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի իմաստով:

- Հաշվի առնելով, որ հովանավորներ չենք ունեցել, եւ ֆիլմը նկարահանել ենք մեր ուժերով՝ կպատասխանեմ կարճ՝ այո:

Սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության. Էկրան կբարձրանա «ԻՄ ԽԱՉԸ» արցախյան պատերազմի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը (տեսանյութ)

- Ի՞նչ ապագա է սպասվում ֆիլմին. կբավարարվեք միայն մարզային ցուցադրություններո՞վ, թե՞ կցուցադրվի այն նաեւ Երեւանում: Եվ արդյոք ֆիլմը կհայտնվի նաեւ կինոփառատոններում:

- Ֆիլմի ցուցադրումը սկսում ենք Արտաշատ քաղաքում, այնուհետեւ կցուցադրենք մարզերում: Երբ ֆիլմից մի փոքր տեսանյութ տեղադրեցի ինստագրամի իմ էջում, քննարկումները սկսվեցին: Ուրախ եմ, որ նաեւ ֆիլմը քննարկողներ եղան բացասական առումով: Եթե անկեղծ, ավելի ուրախացա: Հիմա ինձ տարբեր գյուղերից ու քաղաքներից գրում են, թե արդյոք կունենան հնարավորություն ֆիլմը դիտելու իրենց քաղաքում կամ գյուղում:

Ինչ «ուխտ էր չոքել» ԱԺ-ի դռանը

-  Կարելի՞ է ասել, որ Արամ Ավետիսյանը դերասանական կարիերայից անցում է կատարում ռեժիսուրայի, թե՞ մեկը մյուսին չի խանգարում:

- Ես մասնագիտությամբ դերասան եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը ու շատ, չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել:

- Ֆիլմի պրեմիերային հաշված օրեր են մնացել՝ ունե՞ք ասելիք հանդիսատեսին եւ կինոքննադատներին:

«Սորոսը փորձում է Արցախում նախագահ ունենալ» Ս. Ավետիսյան (Տեսանյութ)

- Ինքս անհամբեր սպասում եմ այդ օրվան, ֆիլմի պրեմիերային շատ գեղեցիկ է լինելու: Ի դեպ, մեր ֆիլմի տոմսերը 10 օրում ամբողջությամբ արդեն վաճառվել էր: Հետաքրքիր է հադիսատեսի կարծիքը, գիտակցում եմ, որ ֆիլմը գուցե շատերին դուր չգա, որ շատերը կարող են քննարկել ու քննադատել, բայց ես պատրաստ եմ ընդունել, եթե քննադատությունն առողջ է:

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА