o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կողոպուտի դեպք Երևանում. սուպերմարկետում թալանել են չհրկիզվող պահարանը

05.09.2019 17:35 ՔՐԵԱԿԱՆ
Կողոպուտի դեպք Երևանում. սուպերմարկետում թալանել են չհրկիզվող պահարանը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան:

Երեւանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու Volkswagen Tuareg-ը

Նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 03:00-ից 05:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА