o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեռական խանգարումները սրվում են աշնանը. Սեքսոպաթոլոգ

04.09.2019 22:22 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սեռական խանգարումները սրվում են աշնանը. Սեքսոպաթոլոգ

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ զրուցեցինք սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ` սեռական առողջության խնդիրների մասին և ոչ միայն, որոնք առավել նկատելի են դառնում աշնանը` թավշյա սեզոնին:

Սեռական դաստիարակությունը՝ ազգային անվտանգության խնդիր

«Սեռական խանգարումները հաճախակիանում են հիմնականում աշնանը. իմունիտետի հարաբերական անկում է նկատվում՝ խաբուսիկ եղանակի հետևանքով: Արդյունքում սեռական խանգարումներ և որոշ սեռավարակներ գլուխ են բարձրացնում, ինչով էլ պայմանավորված է դիմելիության աճը հատկապես աշնան ամիսներին»,-  նշել է Վ. Շահրամանյանը:

Մասնագետի փոխանցմամբ` աշունը շատերի համար հրաշալի շրջան է թավշյա սեզոնը վայելելու և հանգստի մեկնելու:

«Իսկ նրանք, ովքեր հանգստից վերադարձել են զգում են ամառային հանգստի հետևանքները։ Հատկապես, եթե խոսքը սեռական առողջության մասին է։ Բանն այն է, որ  հանգստի ժամանակ մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը»,- ասել է բժիշկը:

Վ. Շահրամանյանի խոսքով` մասնագիտական փորձը վկայում է, որ տարեց տարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետևանքով:

«Հանգստյան աչքի ընկնող վայրերում ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ»:

Սեքսոպաթոլոգի կարծիքով` վտանգավոր են նաև դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք:

«Պատկերը ավելի է բարդանում ամառային հանսգտի ժամանակ, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները հանգստավայրերում, մասնավորապես լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն:

Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվումեք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանիոր նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորությունեն ձեռքբերում»,- եզրափակեց մասնագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА