o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լեհաստանում միջոցառումներին Փաշինյանի չմասնակցելու մասին. Մենք աջակցում ենք Հայաստանի դիրքորոշումը

04.09.2019 17:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳՆ-ն՝ Լեհաստանում միջոցառումներին Փաշինյանի չմասնակցելու մասին. Մենք աջակցում ենք Հայաստանի դիրքորոշումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիրքորոշմանը՝ կապված Լեհաստանում սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին հանրապետության պատվիրակության չմասնակցելու հետ:

«Մենք աջակցում ենք Թուրքիային». Ստոլտենբերգ

«Ես տեսել եմ Հայաստանի ԱԳ նախարարի այդ հայտարարությունը եւ աջակցում եմ այն: Եվ մեր բոլոր գործընկերները աջակցում են այդ հայտարարությունը»,- հայտարարել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ո՛չ ներկայումս անկախ երկրների միջեւ, որոնք ժամանակին մտել են Խորհրդային Միության կազմի մեջ, ո՛չ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների միջեւ:

Զախարովան նշել է, որ Ուկրաինան այս հարցում մեկուսի դիրքորոշում ունի՝ հավելելով, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով, թե այնտեղ հիմա ինչպիսի գործընթացներ են ընթանում. «Բայց եթե խոսենք ԱՊՀ-ի մեջ մտնող երկրների մասին, ապա ինձ թվում է, որ նրանք լիովին համաձայն են հաղթանակը կիսելու, պատմությունը վերաշարադրելու անհնարինության եւ անթույլատրելիության գաղափարի հետ: Անչափ հաճելի եւ կարեւոր է, որ սա վերաբերում է ոչ միայն հայտարարություններին, այլեւ կոնկրետ քաղաքականությանը, որն անցկացվում է այդ երկրներում. Դա ե՛ւ հուշարձանների մասին հոգ տանելն է, ե՛ւ վետերանների կազմակերպություններին աջակցությունը, ե՛ւ կլոր սեղանների, համաժողովների կազմակերպումը, գրքերի հրատարակումը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցառումներին չմասնակցելը, հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման հանրապետության համար անչափ զգայուն եւ փափկանկատ է: Նախարարի խոսքով՝ որոշումն ընդունվել է ելնելով արտասահմանյան այցերի ծրագրից եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից: Փաշինյանին չեն հրավիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, բայց սպասվում էր նրա մասնակցությունը Կրինիցայում տնտեսական համաժողովին: Սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվեց համաժողովին մասնակցելուց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА