o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համոզված եմ` մյուս տարի մենք կապրենք առանց Փաշինյանի» (Տեսանյութ)

04.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Համոզված եմ` մյուս տարի մենք կապրենք առանց Փաշինյանի» (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանում երեկվանից մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը: Իսկ ՍԴ-ի առջեւ, միեւնույն ժամանակ, ընթանում էին ի աջակցություն Ռ. Քոչարյանի եւ հակընդդեմ ակցիաները: Այս գործով որոշումը ՍԴ-ն կհրապարակի այսօր, ամենայն հավանականությամբ, օրվա երկրորդ կեսին: Իսկ թե ինչպիսին կլինի այն, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

«Հայաստանն՝ առանց սորոսների» (Տեսանյութ)

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԹԵԺԱՆԱԼՈՒ ԵՆ»

– Պարոն Ավետիսյան, կարծես թե, թեժ աշնան մեկնարկը տրված է: Ի՞նչ կարելի է սպասել Սահմանադրական դատարանի որոշումից:

Ինչպես եւ սպասվում էր, աշունը պետք է լինի թեժ եւ, իսկապես, դրա սկիզբը դրվեց ու գնալով քաղաքական գործընթացները մեր երկրում թեժանալու են: Ինչ վերաբերում է կոնկրետ ՍԴ-ի որոշմանը, կարծում եմ` եթե այն անաչառ լինի, ապա անհապաղ պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը ճանաչվի հակասահմանադրական, եւ հանվի նրա նկատմամբ կիրառվող կալանքը: Բոլորիս համար ակնհայտ է, որ սա ուղղակի քաղաքական վենդետա է եւ, փաստորեն, մեր արդարադատությունն այս հարցում թերացումներ ունեցավ: Այսօրվա քաղաքական իշխանությունը մեծ ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ, ինչի ականատեսը եղանք բոլորս: Մասնավորապես` սա է փաստում այն, որ դատավորները, որոնք հօգուտ Ռ. Քոչարյանի` նույնն է, որ արդար դատավճիռներ էին կայացնում, նրանց նկատմամբ կիրառվում էին բավականին մեծ ճնշումներ, ինչը որեւէ երկրում անթույլատրելի է: Ընդհուպ քրեական գործեր հարուցեցին, կեղծ գործեր սարքեցին այդ դատավորների վրա: Եվ ամենամեծ ճչացող փաստն այն էր, որ մի օրենքի նախագծով առաջարկվում է ՍԴ դատավորներին կամավոր հեռանալ, որի համար իրենք թոշակի տեսքով կստանան իրենց աշխատավարձերը: Այսինքն` չաշխատելու համար ստանալ աշխատավարձ` միայն նրա համար, որ այսօրվա իշխանության քաղաքական կամքը թելադրվի դատական իշխանությանը:

Գնում ենք սահմանադրական փոփոխություննե՞րի. «Հրապարակ»

Հաշվի առնելով այս ամենը, այդ թվում` այսպես ասած, որպես «պետական կաշառք», ՍԴ դատավորներին առաջարկվող բարձր թոշակները, հնարավո՞ր է, որ ՍԴ-ի այսօրվա կայացվելիք որոշումը լինի ճնշումների հետեւանք:

Ճնշումներ իհարկե կլինեն: Պատկերացրեք, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հիմա ինչպիսի ճնշման տակ է աշխատում: Գիտեք, ես հեռու եմ այն մտքից, որ սատարեմ Հրայր Թովմասյանին, բայց ուզում եմ, որ գոնե այս ժամանակահատվածում ՍԴ-ն գտնվի իր բարձրության վրա եւ ճիշտ ու արդար որոշում կայացնի: Բայց ամեն ինչ սպասելի է, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում: Ըստ էության, այսօր ունենք ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական ճգնաժամ, եւ գործող Սահմանադրությունն է հնարավորություն տալիս, որ առաջանա այդ ճգնաժամը Հայաստանում: Այդ իսկ պատճառով մեր կուսակցությունը մշտապես եղել է սահմանադրական բարեփոխումների կողմնակից, քանի որ գտնում ենք, որ Հայաստանը պետք է լինի նախագահական համակարգով պետություն: Խորհրդարանական համակարգով երկրները մշտապես գտնվում են այսպիսի իրավիճակներում: Իհարկե, սա չի վերաբերում եվրոպական զարգացած երկրներին, որոնք, իսկապես, խորհրդարանական երկրներ են, այլ խոսքը մեր նման երկրների մասին է, որոնք եթե խորհրդարանական համակարգի են անցնում, ապա առաջանում է քաղաքական ճգնաժամ:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

«ՈՐՈՇԱԿԻ ՈՒԺԵՐ, ՊԱՐԶԱՊԵՍ, ԱՅՍՕՐՎԱ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՓՈԽԵՆ»

– Իսկ գուցե քաղաքական ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանում պրոֆեսիոնալներ չե՞ն:

Խորհրդարանի պրոֆեսիոնալիզմը եւս կապված է նրանից, թե ինչ համակարգերով են իրենք ընտրվում: Խորհրդարանական համակարգում ամենամեծ թերությունն այն է, որ կուսակցությունները ընտրվում են ցուցակներով, բայց օրենքով թույլատրվում է, որ, ենթադրենք, այդ խմբակցությունից անցած պատգամավորը դուրս գա խմբակցությունից եւ միանա այլ խմբակցության, ինչն անթույլատրելի է: Ժամանակին այդպես վարվեց ՀՀՇ-ն, եւ այդ ժամանակվանից երկրի քայքայման հիմքը դրվեց, այսինքն` ճամբարափոխությունը խրախուսվեց: Նույնը մեր այսօրվա խորհրդարանում է. «Իմ քայլն» ունի բավականին մեծաթիվ պատգամավորներ, որոնք ինչ-որ պահի կարող են դուրս գալ իրենց խմբակցությունից եւ միանալ, օրինակ, այլ խմբակցության: Հետեւաբար, կառաջանա խորհրդարանական ճգնաժամ, նոր վարչապետի ընտրության անհրաժեշտություն: Կարծում եմ` մոտ ապագայում այդպես էլ լինելու է եւ որոշակի ուժեր, պարզապես, այսօրվա վարչապետին կփոխեն: Համոզված եմ, որ մյուս տարի մենք կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի:

Գնում ենք Սարգիս Օհանջանյանին Վարդաշեն ՔԿՀ֊ից տուն բերենք

Ձեր նշած տարբերակով սպասվում էր, որ խորհրդարանում կձեւավորվի կանաչների խմբակցություն, քանի որ Ամուլսարի հարցում լուրջ տարակարծություններ կային «Իմ քայլում»: Բայց, կարծես թե, իշխանությունը փորձում է գոնե այս փուլում Ամուլսարի հարցում ժողովրդին դեմ չգնալ, ինչպես եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հետաձգեց մինչեւ հաջորդ տարի: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությանը կհաջողվի մեղմել թեժ աշունը եւ երկարաձգել իր կառավարման ժամկետը:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` կապված խորհրդարանական ուժերի, մասնավորապես` «Իմ քայլի» հետ: Փաստորեն, «Իմ քայլը» ձեւավորել է իշխանություն, իսկ իշխանությանը որոշակի լիազորություններ եւ հանձնարարություն է տրված, որ այս խնդիրները լուծեն: Բայց քանի որ իրենք կա՛մ պրոֆեսիոնալ չեն, կա՛մ իրենք որոշակի այլ ծրագրեր են իրականացնում, հետեւաբար իրենք որեւէ խնդիր չեն լուծում: Նույն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցում, երբ ժողովուրդը դուրս եկավ, հասարակական նախաձեռնությունները ստորագրահավաք սկսեցին եւ այլն, իրենք հետ քաշվեցին: Ամուլսարի հետ կապված, երբ ժողովուրդը բողոքեց, եւս հետ քաշվեցին: Այսինքն` այն խնդիրները, որոնք դրված են, որ պետք է լուծումներ ստանան, այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել: Պայթյունավտանգ իրավիճակն անընդհատ հետաձգում են, բայց չէ՞ որ գալու է մի պահ, որ այդ հետաձգման տեղը լրանալու է, եւ ուժեղ հարված է լինելու: Այդ դեպքում` ո՞վ է իրենց պաշտպանելու, ընդ որում` այդ ժամանակ իրենց շատ կարճ ժամանակ է տրվելու, ընդամենը` ամիսներ: Սովորաբար, նորմալ իշխանությունները նման դեպքերում հրաժարական են տալիս եւ ասպարեզը թողնում են, որովհետեւ իրենց համար հիմա պատային իրավիճակ է, երբ իրենք չեն կարող սա չանելբայց մյուս կողմից էլ` ժողովրդի կողմից ճնշում կա: Նկատե՞լ եք, որ կառավարությունը չի ասում, թե ընդունում ենք, որ Ամուլսարի` որպես հանքի, շահագործումը վտանգավոր է եւ այլն, այլ ինչ-որ խնդիրներ է ման գալիս, ձեւեր է գտնում, ժամանակ է հետաձգում: Իրենք էլ լավ հասկանում են, որ ժողովուրդը հետ չի կանգնելու, այն էյֆորիան, որ կար, այլեւս գոյություն չունի, հիմա կոնկրետ պատասխան տալու ժամանակն է: Կառավարության ղեկավարը պետք է պատասխան տա հասարակությանը: Պոպուլիստը նա է, որը ամբոխին հաճելի հայտարարություններ է անում, բայց հասարակությունը հիշում է դրանք եւ այսօր պահանջում է իրականացնել: Դրա համար եմ մի քանի անգամ ասել եւ հիմա էլ պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ, չկայացած քաղաքական գործիչ է: Երբ մի քաղաքական գործիչ խուսափում է իզմերից խոսել, անիմաստ է նրա հետ խոսել քաղաքականությունից:

Լևոն-Տեր Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հերթական բեմադրությունն են ծրագրում

«ՄԻԱԿ ԵԼՔԸ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱԶԱՏԵԼՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆԵԼՆ Է»

Իսկ ի՞նչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում: ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական դաշտ բերեց «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը: Այս փուլում այն հնարավոր համարո՞ւմ եք:

Ընդհանրապես ասում են` ցանկացած պրոբելամային իրավիճակում առնվազն երկու ելք կա, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար, գտնվում ենք մի իրավիճակում, երբ ունենք մեկ ելք: Որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք, պետք է անհապաղ դադարեցնել բոլոր նախագահների նկատմամբ քննությունները, քաղաքական հետապնդումները: Կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, որեւէ կապ չունի: Գործող նախագահի մասին չեմ խոսում, որովհետեւ ինքն ընդհանրապես չկա: Ու սա պետք է անել շատ պարզ` հասարակությանն ասել` ժողովուրդ, մենք դադարեցնում ենք, փակում ենք այդ թեման եւ անցնում ենք առաջ հետեւյալ քայլերով` սահմամնադրական բարեփոխումներ, սահմանադրական հանրաքվե, ու Հայաստանն անցնում է նախագահական համակարգի, նշանակվում են նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ: Բնականաբար, հասկանալի է, որ Ռ. Քոչարյանն ազատվում է, եւ իմ կարծիքով` միակ ելքը Ռ. Քոչարյանին նախագահ դարձնելն է, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Սրանով մենք միանգամից մի քանի խնդիր ենք լուծում, այդ թվում` առաջինը  վերականգնում ենք այն վստահությունը, որ կորել է մեր նկատմամբ` որպես պետականություն: Դրանով մենք կվերականգնենք մեր բարեկամ երկրների վստահությունը, մասնավորապես` Իրանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ հարգանքը` Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների: Ի դեպ, այնպես չէ, որ Ռ. Քոչարյանը հարգանք է վայելում միայն Ռուսաստանում կամ նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նաեւ մեծ հարգանք էր վայելում եվրոպական երկրներում: Պատահական չէ, որ Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը նույն եվրոպական երկրներում շատ հաջող առաջ էր գնում: Ընդամենը մեկ դեպք ասեմ, որ Հայաստանը Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ դարձավ Ռ. Քոչարյանի օրոք: Նրա ժամանակ էր, որ եվրոպական բազմաթիվ երկրներ, առաջնորդվելով հայկական պետության շահերով, ճանաչում էին ցեղասպանությունը եւ դատապարտում: Ռ. Քոչարյանի օրոք էր, որ Միացյալ Նահանգներից ահռելի մեծ ներդրումներ արվեցին Հայաստանում: Օրինակ` «Հազարամյակների մարտահրավեր» ծրագիրը նույնպես իրականացավ Ռ. Քոչարյանի շնորհիվ: Այսպիսի բազմաթիվ ծրագրեր կարող եմ նշել, որոնք նրա նախագահությունից հետո կանգնեցվել են, սառեցվել են, հանվել են: Ինչպես նաեւ Իրանի հետ գազամուղ ունենալն է եղել Ռ. Քոչարյանի օրոք, իսկ ՌԴ-ի մասին էլ չեմ խոսում, որն ահռելի քանակությամբ զենք- զինամթերք տվեց Հայաստանին, չնայած նրան, որ մեր երկիրը չուներ այդ զենքի գնման հնարավորությունը:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА