o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բռնաբարության պատմությունը հասավ ՍԴ, կամ ո՞ւմ հույսին էին մնացել` ՍԴ-ին ճնշելու համար

04.09.2019 18:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 Բռնաբարության պատմությունը հասավ ՍԴ, կամ ո՞ւմ հույսին էին մնացել` ՍԴ-ին ճնշելու համար

Սահմանադրական դատարանի առջեւ երեկ պատկերը քաղաքական սյուռեալիզմի դաշտից էր: Մինչ ՍԴ-ում քննում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը, շենքի առջեւ երկու տարբեր ակցիաներ էին ընթանում` ի աջակցություն եւ ընդդեմ Ռ. Քոչարյանի: Հատկանշական էր այն, որ Ռ. Քոչարյանի աջակիցների շարքում էին հասարակական, մշակութային գործիչներ, քաղաքական երիտակտիվիստներ, ինչպես նաեւ որդին` Լեւոն Քոչարյանը: Իսկ մյուս կողմում` չհաշված, ինչպես միշտ, հորիզոնական դիրք ընդունած ակտիվիստ Վարդգես Գասպարիին, հատուկենտ նշմարվող հակաքոչարյանականների ցույցը գլխավորում էր մի անձ, որը սոցցանցերում առավել հայտնի է խայտառակ տեսանյութերով: Վերջինս այն անձն էր, որն ի լուր ամենքի ժամանակին հայտարարում էր, թե իր աղջկան բռնաբարել են դաշնակները, այնուհետեւ ցանկն ընդլայնվեց` ընդգրկելով հոգեւորականների, դեսպանների եւ այլ քաղաքական գործիչների: Ո՞վ է Հովհաննես Թորոսյանը եւ ինչո՞ւ է ամենուր հայտարարում, թե իր դստերը, որն ամենեւին էլ Քիմ Քարդաշյանը չէ, բռնաբարել են` բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ հոգեւորականներ, ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ դեռ ամիսներ առաջ ուշագրավ հայտարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված էր. «Այս անձն իր հիվանդ աղջնակին օգտագործել է Ֆրանսիայում ապաստան ստանալու համար: Անձ, որ իր հիվանդ աղջկան, երբ առանց կնոջ մեկնել է Ֆրանսիա` իբրեւ թե բուժման, մինչդեռ աղջնակի հիվանդությունը օգտագործելով` դրամ ստանալու համար: Անձ, որին քաղապաստարանի աշխատակիցները մեղադրել են, որ իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ է իրականացրել, այսօր առանց խղճի եւ ամոթի մեղադրում է բոլորին, որ իբրեւ թե իր խուլ եւ համր աղջկան են բռնաբարել, կենտրոնական Ֆրանսիայի հոգեւոր դասից մինչեւ մտավոր, գործունյա դասը: Եվ այս անձը ոչ միայն սրբապիղծ է, որ կարող է իր աղջկա նկատմամբ ոտնձգություններ կատարել, այլեւ ուտող ուրացող»:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

Հայր Սուրբն ընդգծել է նաեւ, որ Հ. Թորոսյանը մեղադրում է ամենքին իր հիվանդ աղջկա բռնաբարության մեջ, մինչդեռ ֆրանսիացիներն են այդ հայր կոչեցյալին մեղադրել այդ մեղքի մեջ եւ վռնդել երկրից:

Եզրափակելով խոսքը՝ հայր սուրբն ընդգծել է. «Ամոթ է, որ մեր հասարակության մեջ նման մարդակերպար, թրքակերպար դարվինյան նախամարդկային կարպարներին առանց իրականությանը տեղեկանալու կարեւորություն են տալիս, բավական չէ դեռ սենսացիոն վերնագրերով հաղորդաշար են պատրաստում, այսպես կոչված տրոյական ձիու որովայնածիները։ Ամոթ եւ կրկին ամոթ։ Այս անամոթի պատմությանը քաջատեղյակ են բոլոր ֆրանսահայերը...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА