o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն ինչ սկսվեց ձախ ձեռքից

04.09.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ամեն ինչ սկսվեց ձախ ձեռքից

ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ տեղի ունեցավ խայտառակ միջադեպ: Ներս մտավ մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գեւորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին: Մինչդեռ նախարարը վեր թռավ տեղից ու հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գ. Թամամյանին, որն էլ շարունակեց ասուլիսը: Մինչ սոցցանցերում «Ասուլիսից փախածը» վերնագրով լուսանկարներ եւ տարաբնույթ մեկնաբանություններ են շրջանառվում տեղի ունեցածի վերաբերյալ, քաղաքական կուլիսներում կատակում են, թե ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեղի ունեցածին նախորդած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Ա. Թորոսյանը վերջինիս բարեւել է ձախ ձեռքով: Դե քանի որ ձախ ոտքի վրա արթնանալը ունենում է բացասական հետեւանք, ուրեմն` առավել անդառնալի է, երբ ձախ ձեռքով բարեւելով մտնում ես կառավարության ղեկավարի սենյակ:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА