o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

04.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

Թեեւ տարօրինակ տեսք ուներ, սակայն ոչ մեկին էլ չզարմացրեց այն, որ վարչապետ Փաշինյանը Արցախի անկախության օրը չմեկնեց Ստեփանակերտ: Ավելի ճիշտ, այն բանից հետո, երբ օրերս Փաշինյանն արդեն հրապարակավ խոսեց պաշտոնական Ստեփանակերտի հետ ունեցած հակասություններից, պարզ դարձավ, որ նա արդեն  որեւէ հույս չունի, որ արցախյան ներկայիս իշխանությունների հետ կկարողանա լեզու գտնել:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՈՒՆՔԸ ՇՏԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔԸ ՀԱՆԵՑ

Ճիշտ է, Արցախ մեկնած ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը փորձեց դիվանագիտական մեղմացումներ տալ Արցախի հետ հակասությունների մասին Փաշինյանի այդ հերթական սկանդալային սխալին, թե՝ «Մեր անհամաձայնությունները խորքային չեն» (թեեւ մինչ այդ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Անհամաձայնություններ չկան»): Սակայն նման մեկնաբանությունն ավելի փչացրեց վիճակը: Բոլորն են հասկանում՝ այդ ինչպե՞ս «անհամաձայնությունները խորքային չեն», եթե Փաշինյանը պաշտոնական Ստեփանակերտի հետ հակասությունների վերացումը տեսնում է միայն իշխանափոխության միջոցով: Փոխարենը, Մնացականյանն իր այդ «դիվանագիտական արդարացումով» դարձավ հայաստանյան երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, ով բարձրաձայն խոսում է ՀՀ-ԱՀ առկա հակասությունների առկայության մասին: Ընդ որում, երկուսն էլ խոսեցին ի լուր աշխարհի, եւ երկուսն էլ  այն պաշտոնյաներն են, ովքեր արցախյան բանակցությունների հիմնական պատասխանատուներն են: Ու թե այս փաստերի համադրությունից ինչ կստացվի, դժվար չէ տեսնել. երբ արցախյան բանակցություններով զբաղվող հայաստանյան երկու առանցքային պաշտոնյաները խոսում են Արցախի հետ հակասություններից, ապա դա նաեւ արտաքին ուժերի համար է դառնում ազդակ, որ նախ՝ Ստեփանակերտը բանակցությունների ներկայիս ընթացքի հետ կապված հստակ դժգոհություններ ունի: Եվ երկրորդը, որ պաշտոնական Երեւանը ճնշում է Ստեփանակերտին, բայց ապարդյուն եւ իր կամքը պարտադրելու միակ տարբերակը տեսնում է արցախյան իշխանափոխության մեջ: Իսկ թե նման տպավորությունը, այն էլ՝ միանգամից մի քանի առումներով ինչ վտանգներ կարող է առաջ բերել եւ ինչքան է թուլացնում հայկական բանակցային դիրքերը, դժվար չէ տեսնելԵվ ոչ միայն բանակցային: Շրջանառվող հրապարակային տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանն այս օրերին մի կողմից՝ ԱՄՆ-ի հետ է սուր հակասության մեջ. Վաշինգտոնից ներկայացվել է Սիրիայից հայկական զորքը հանելու պահանջ, որին ենթարկվելով, Փաշինյանը մինչեւ վերջ կփչացնի Մոսկվայի հետ հարաբերությունները: Թեեւ նաեւ շրջանառվում է այն խոսակցությունը, որ Փաշինյանն առանց ԱՄՆ-ի այդ պահանջի էլ Մոսկվայի հետ հարաբերություններում ծանրագույն իրավիճակի շեմին է. եթե Քոչարյանը մինչ հոկտեմբեր կալանքից չազատվի, ՌԴ նախագահ Պուտինը, եթե ժամանի Հայաստան, նրան կալանավայրում այցի կգնա: Եվ ահա շրջանառվում են խոսակցություններ, որ մեր իշխանությունները փորձել են դա թույլ չտալ, եւ դա կարող է հանգեցնել Երեւանում նախատեսված ԵՏՄ նիստը (Պուտինի այցն այդ առիթով է) Մոսկվա տեղափոխելուն, որի դեմ Փաշինյանը պարզապես հակաքայլ չունի. ցանկացած քայլ պարզապես ավելի կմոտեցնի անխուսափելինՎերջապես, այս ամենի հետ մեկտեղ, Փաշինյանը նաեւ շրջանցեց Երկրորդ աշխարհամարտի տարելիցի կապակցությամբ Վարշավա այցելելու հրավերը, ինչը եւս նրան լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում: Այցելելու դեպքում նա հերթական խորքային հակասությունը կստեղծեր Մոսկվայի հետ: Բայց ահա չայցելելով, այդ հակասությունը Արեւմուտքի հետ է դառնում: Հատկապես՝ Եվրոպայի եւ եվրոպական ուլտրալիբերալիզմի: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպայից է կախված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ միջազգային ատյաններ Քոչարյանի գործով մի շարք դիմումներԻհարկե, որ Փաշինյանը խորը ցուկցվանգի մեջ է՝ ամեն մի քայլ հենց իրեն է հարվածում, նոր բան չէ: Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ այդ ցուկցվանգային վիճակը Փաշինյանը տարածում է ոչ միայն մեր պետության, այլ՝ ամենավտանգավոր ուղղության վրա՝ արցախյան հարցի:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

 

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԲԱՆ ՏԱ

Թերեւս, այս իրավիճակից ինչ-որ ելք Փաշինյանը կփորձի գտնել այս ամիս սպասվող ամերիկյան այցի ժամանակ: Այս այցի մասին նա տարօրինակաբար խոսում էր դեռ շաբաթներ առաջ, ինչը ակնարկ է, որ դրան մեծ կարեւորություն է տալիս: Բայց այդ դեպքում ինչո՞ւ այդքան հետաձգեց այցը: Թերեւս, կա երկու հիմնական պատճառ: Առաջինը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն են: Առաջինը` ըստ մեր իշխանական վերնախավի, այդ ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում որոշակիորեն կամրապնդվեն Փաշինյանի արտաքին դիրքերը եւս եւ այդ «բագաժով» ԱՄՆ-ում ավելի մեծ հաջողության հույսեր կունենան: Եվ երկրորդը. ըստ մեր տվյալների, այդ երկրում գործող հայաստանյան դիվանագիտական կորպուսն ու որոշ լոբբիստական ուժեր այս ընթացքում մաշկից դուրս են գալիս՝ ամերիկյան բարձրաստիճան ղեկավարության եւ հատկապես՝ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար: Կան խոսակցություններ, որ Սիրիայից հայկական զորքերը հանելու վաշինգտոնյան պայմանը հենց դրա հետ է կապված. Թրամփը կմտածի նման հանդիպման մասին, եթե զորքերի հարցը լուծվի: Բայց այս համատեքստում կա նաեւ այն բավականին լուրջ կարծիքը, որ նման պայման ամենեւին էլ պատահական չի դրվել: Վաշինգտոնում լավ հասկանում են, որ այդպիսի քայլի, որն ըստ էության նշանակում է Մոսկվայի հետ ուղղակի ու բացահայտ թշնամանք, գոնե այս պահին Փաշինյանը ոչ մի դեպքում չի գնա: Եվ, ըստ նույն եզրակացության, դրվել է նման անլուծելի խնդիր՝ ընդամենը Փաշինյանից գլուխներն ազատելու համարԱրդյունքում, անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա արցախյան ընտրությունները, ԱՄՆ-ում որակական հաջողությունների հասնելու հույսեր գործնականում չկան, եւ դա իր տրամաբանությունն ունի: Այս առումով, թերեւս, արժե հիշել այն հետաքրքիր փոփոխությունները, որ վերջին ժամանակներս զգացվում են Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում: Նախ՝ Վաշինգտոնից հնչեց Մոսկվային ուղղված առաջարկ՝ նպաստել Իրանի հետ բանակցություններ սկսելուն, եւ այն, որ մինչ այդ մի գլուխ պատերազմելուց խոսող ԱՄՆ-ի ու Իրանի ներկայումս հռետորաբանությունը տեղափոխել են «կբանակցենք-չենք բանակցի» հարթություն, ակնարկ է, որ այդ միջնորդությունը կա: Դրան հաջորդեց Պուտին-Թրամփ բավականին խոստումնալից հանդիպումը, որից հետո Սպիտակ տունը հանդես եկավ Մոսկվային G7 վերադարձնելու առաջարկով, չնայած, որ դրանով լուրջ հակասության մեջ մտան իրենց եվրոպական դաշնակիցների հետ: Մեկ այլ դրվագ եւս. վերջին ժամանակներս Սիրիայում Ասադի զորքը ռուսական աջակցությամբ ակտիվ հարձակումներ սկսեց սիրիական Իդլիբի տարածաշրջանում, որի հետ կապված Մոսկվան Անկարայի հետ ուներ որոշակի պայմանավորվածություններ: Անկարան նախ փորձեց ռազմական դիմադրություն կազմակերպել, սակայն սիրիական ավիացիան մինչեւ իսկ հարվածի տակ առավ մարտական գործողությունների գոտի հասնել փորձող թուրքական ռազմական շարասյունը: Դրան հաջորդեց Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ: Սակայն Պուտինն այդ հանդիպման արդյունքում հանդես եկավ Սիրիայի միասնականության պահպանման անհրաժեշտության մասին հայտարարությամբ, ինչն ակնարկ է, որ Էրդողանին տեղը-տեղին բացատրել են, որ պետք է վերջապես աչքը Սիրիայից կտրի: Դրան էլ հաջորդեց սիրիական բանակցային գործընթացում այլ ձեւաչափերի անցնելու հնարավորության մասին Լավրովի հայտարարությունը (մինչ այս Մոսկվայի համար հիմնականը ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափն էր), ինչը պարզ ակնարկ էր, որ Մոսկվան չի բացառում նաեւ ԱՄՆ-ի հետ վերջնական պայմանավորվածությունների հասնելու հեռանկարը: Իսկ ահա Իրանի ԱԳ նախարար Զարիֆի երեկվա մոսկովյան այցը ցույց տվեց, որ չնայած ԱՄՆ-ի հետ ընդհանուր հակասությունների ֆոնը դեռ կպահպանվի, սակայն հետագա սրացումների փոխարեն լուծումներ փնտրելու տրամադրվածությունն ավելի ցանկալի է դարձել բոլոր հիմնական կողմերի մոտԱյսպիսով, որ մի շարք գլոբալ հարցերի, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների շունչը միանգամայն նոր որակ է ստացել, դա աստիճանաբար դառնում է անժխտելի: Այս դինամիկայի տակ արդյոք կա՞ Պուտին-Թրամփ ինչ-ինչ պայմանավորվածություններ. եթե այս հարցադրման հետ կապված համեմատաբար չեզոք փորձագիտական եզրակացությունները դեռ ամիսներ առաջ միանշանակ ժխտողական էին, հիմա արդեն հիմնականում զգուշավոր-սպասողական տրամադրություններ են տիրումԵվ ահա այս իրավիճակում Վաշինգտոնը հանուն Փաշինյանի կգնա՞ Մոսկվայի հետ եւս մեկ խորը հակասության, ասենք այն ծրագրով, որը դեռ անցած տարի համառորեն առաջ էր տանում Բոլթոնը. մեղմ ասած, կասկածելի է: Ու թերեւս այս իրողությունները հաշվի առնելով է, որ Փաշինյանը վերստին խոսեց Իրանի հետ «մեծ բարեկամության» անխուսափելիությունից՝ միաժամանակ ցուցադրաբար մերժելով Վարշավա այցելելու հրավերը: Բայց նման իրավիճակում նաեւ ամերիկյան այցերից առանձնապես սպասելիքներ ունենալ պետք չէ: Իսկ եթե ոչ, ուրեմն ի՞նչ են անելու, եթե Պուտինը համառորեն ցանկանա այցելել հայաստանյան կալանավայրում գտնվող Քոչարյանին, թերեւս դա էլ է հասկանալի:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА