ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն

04.09.2019 15:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան և Հունաստանը Միջերկրական ծովում միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիան և Հունաստանը գրեթե միաժամանակ հայտարարել են նույն օրը նույն ժամանակահատվածում նույն ծովային տարածքում զորավարժություններ անցկացնելու մասին։

Զորավաժությունները կանցկացվեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել». Դավութօղլուն` Էրդողանին հասցեագրված Թրամփի նամակի մասին

Երկու երկրների նավատորմերի կողմից միաժամանակ անցկացվելիք զորավարժությունները հնարավոր բախումների մտավախություն են առաջացրել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարված են՝  Կիպրոսի ափամերձ ջրերում Թուրքիայի կողմից անցկացվող բնական գազի և նավթի որոնողական աշխատանքների պատճառով, որոնք, ըստ հունական կողմի պնդման, չարտոնված ու ապօրինի են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА