o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

04.09.2019 14:58 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 5-ական, թմրանյութի մաքսանենգության և առևտրային կաշառքի՝ 4-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օպերատիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА