o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել է կապը մսակերության և ինտելեկտի միջև

04.09.2019 18:37 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բացահայտվել է կապը մսակերության և ինտելեկտի միջև

Բուսակերական եւ վեգանական սննդակարգերը, որոնց հետեւում են ծնողները, կարող են բացասաբար ազդել երեխաների մտավոր ունակությունների վրա: Բրիտանացի սննդագետ Էմմա Դերբիշիրի համապատասխան սյունակը հրապարակված է BMJ Nutrition, Prevention & Health-ում։

Բացահայտվել են խնձորի քացախի անհավանական հատկություններ

Հեղինակի պնդման համաձայն՝ կենդանական ծագման սննդից հրաժարումն առաջացնում է քոլինի՝ գլխուղեղի զարգացման համար անհրաժեշտ նյութի պակաս, որն զգալի քանակությամբ պարունակում են, մասնավորապես, միսը, ձուն եւ կաթը եւ շատ ավելի քիչ՝ բուսական սնունդը, օրինակ՝ լոբազգիները եւ ընկուզեղենը: Դերբիշիրը նշում է, որ քոլինն անհրաժեշտ է պտղի գլխուղեղի եւ ողնուղեղի ճիշտ կառուցվածքի կազմավորման համար, իսկ հղիության ընթացքում դրա պակասը մեծացնում է ապագա երեխայի մոտ նյարդափողակի՝ կենտրոնական նյարդային համակարգի սաղմի արատների առաջացման ռիսկը:

2016 թվականի մարտին Molecular Biology and Evolution հանդեսի հրապարակման մեջ Քոռնելի համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային կենսաբանները հայտնել էին բուսակերական սննդակարգի բացասական հետեւանքների՝ դրա կողմնակիցների մոտ հաստ աղու քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիանդությունների զարգացման ռիսկի մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА